You are using an outdated browser. Please upgrade your browser. Հանրային հեռուստաընկերությունում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, համերգ հեռարձակելու համար։ Այս մասին հետևում է Հանրային հեռուստատեսությունից Factor TV-ին փոխանցված գրավոր հարցման պատասխանից։ «Տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց»,- նշել են սեպտեմբերի 27-ին ուղարկված հարցմանն ի պատասխան։ Ուշագրավ է, որ Հանրային ՀԸ-ն մեր հարցման պատասխանը փոխանցեց երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետից հետո, որ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Բա էդ օրը ինչի՞ են «Դար 21», էլի ուրիշ ալիքներ, որոնք պատկանում են զանազան օլիգարխների, ինչի՞ են համերգներ հեռարձակել: «Դար 21»-ի ամբողջ աշխատակազմը երբ որ աշխատանքից կազատվի, Հանրային հեռուստատեսության հեռարձակողի խորհուրդն էլ, իր հերթին, կմտածի՝ ինչ միջոց ձեռնարկի»,- երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին, երբ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, բազմաթիվ քաղաքացիներ այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար զոհվածների հիշատակին, Առաջին ալիքը Թաթայի մասնակցությամբ համերգ էր հեռարձակում, որը մի քանի ժամ անց կրկնեց 2-րդ անգամ։ Պետական բյուջեից 6 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում ստացող ընկերությունը միայն հաջորդ օրը ներողություն խնդրեց։ Ովքե՞ր և ինչպե՞ս են կազմել սեպտեմբերի 27-ի եթերացանկը. Հանրային ՀԸ-ն մեր հարցման պատասխանում անուններ չի նշել։ Միաժամանակ, կառույցից փոխանցել են, որ հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից՝ սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի շրջանակում։ Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա Այնուհանդերձ, Հանրային ՀԸ-ն նշում է, որ պատշաճ կերպով չի իրականացվել սեպտեմբերի 27-ի եթերացանցի ձևավորումը։ «Սեպտեմբերի 27-ի՝ որպես 2020 թվականի պատերազմի մեկնարկի տարելիցի օրվա առանձնահատուկ նշանակությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեր եթերացանցի ձևավորման և վերջնական բովանդակային պլանավորման փուլում։ Տվյալ դեպքում դա բավարար կերպով չի արվել, ինչի հետևանքով եթեր է հեռարձակվել տվյալ օրվա համատեքստին անհամապատասխան ժամանցային համերգային ծրագիր»,- նշված է պատասխանում։ Ուշագրավ է նաև այն, որ Հանրային ՀԸ-ի այս պատասխանը որևէ պաշտոնյայի կողմից ստորագրված չէ, պատասխանի վերջում նշված է Հանրային հեռուստաընկերություն։ Նշենք, որ Հանրային ՀԸ գործադիր տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է, ծրագրերի տնօրենը Լևոն Մարգարյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Լենա Մինասյանը։ Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
Հանրային հեռուստաընկերությունում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, համերգ հեռարձակելու համար։ Այս մասին հետևում է Հանրային հեռուստատեսությունից Factor TV-ին փոխանցված գրավոր հարցման պատասխանից։ «Տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց»,- նշել են սեպտեմբերի 27-ին ուղարկված հարցմանն ի պատասխան։ Ուշագրավ է, որ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
Factor.am / 12 minutes ago

Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
Factor.am / 22 minutes ago

Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
Factor.am / 30 minutes ago

Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 38 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ. Շարունակվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով մեղադրանքի դատական նիստը
News.am / 14 minutes ago

Ռուս բլոգերը 2-րդ գործով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել
Azatutyun / 1 hour ago

Ermenistan demiryolları, büyük jeopolitiğin odağında
Ermenihaber / 2 hours ago

Ավտորիտարիզմն էլ կոռուպցիայի նման է՝ չի լինում պոզով-պոչով
Aravot / 4 hours ago