Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Oct 2
Politics

The atomic turn

Ատոմային շրջադարձը

The government's strategy for Armenia's new nuclear power plant has changed significantly in the past year.

Հայաստանի նոր ատոմակայանի շուրջ կառավարության ռազմավարությունը մեկ տարվա ընթացքում էականորեն փոխվել է։

In October 2025, Nikol Pashinyan announced the construction of a small modular ...

2025 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը փոքր մոդուլային …

The atomic turn

The government’s strategy for Armenia’s new nuclear power plant has changed significantly in the past year. In October 2025, Nikol Pashinyan presented the choice of a small modular reactor as a strategic decision that had already been made. In March 2026, the same approach was reaffirmed in Paris. Now the government is returning to the option of a much larger nuclear power plant. According to the Prime Minister, in the face of growing demand, a small reactor may no longer satisfy Armenia, and a 1,000-megawatt nuclear power plant is being considered as a possible solution. Such a change in the space of a year raises a bigger question than the growth in energy demand: how well-founded were the calculations of Armenia’s long-term energy demand that formed the basis of the previous strategic decision?

Հայաստանի նոր ատոմակայանի շուրջ կառավարության ռազմավարությունը մեկ տարվա ընթացքում էականորեն փոխվել է։ 2025 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը փոքր մոդուլային ռեակտորի ընտրությունը ներկայացնում էր որպես արդեն կայացված ռազմավարական որոշում։ 2026 թվականի մարտին նույն մոտեցումը վերահաստատվեց Փարիզում։ Այժմ կառավարությունը վերադառնում է շատ ավելի մեծ հզորության ԱԷԿ-ի տարբերակին։ Վարչապետի խոսքով՝ աճող պահանջարկի պայմաններում փոքր ռեակտորը կարող է այլևս չբավարարել Հայաստանին, իսկ 1000 մեգավատանոց ատոմակայանը դիտարկվում է որպես հնարավոր լուծում։ Մեկ տարվա ընթացքում այսպիսի փոփոխությունը էներգետիկ պահանջարկի աճից ավելի մեծ հարց է բացում՝ որքան հիմնավորված էին Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ պահանջարկի հաշվարկները նախորդ ռազմավարական որոշման հիմքում։

The main reason for the change is the rapid growth in electricity demand. According to Pashinyan, just 1.5 years ago, Armenia had an electricity surplus, and today it is already facing a deficit. New technological and investment programs, especially artificial intelligence infrastructure, have effectively exhausted the available capacity. Investors are already waiting for a clear answer from the government on where the electricity they need will come from. This indicates a deeper problem: Armenia’s economic ambitions have begun to outstrip the capabilities of the current energy system. The electricity deficit may already be an obstacle to new investments and economic development.

Փոփոխության հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճն է։ Փաշինյանի խոսքով՝ ընդամենը 1,5 տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ուներ, իսկ այսօր արդեն բախվում է դեֆիցիտի։ Նոր տեխնոլոգիական ու ներդրումային ծրագրերը, հատկապես արհեստական բանականության ենթակառուցվածքները, փաստորեն սպառել են ազատ հզորությունները։ Ներդրողները կառավարությունից արդեն հստակ պատասխան են սպասում՝ ինչ աղբյուրից է ապահովվելու նրանց անհրաժեշտ էլեկտրաէներգիան։ Սա ցույց է տալիս ավելի խոր խնդիր․ Հայաստանի տնտեսական հավակնությունները սկսել են առաջ անցնել գործող էներգետիկ համակարգի հնարավորություններից։ Էլեկտրաէներգիայի դեֆիցիտն արդեն կարող է դառնալ նոր ներդրումների և տնտեսական զարգացման խոչընդոտ։

The growth in demand is a positive signal in itself: it means new production, data centers, and technological investments. But nuclear power cannot be built in the short term. The choice of a new reactor determines technology, financing, fuel supply, maintenance, the structure of the power grid, and the country’s energy security for decades. Therefore, the revision of the strategic decision within a year shows how well-founded the long-term demand forecasts were and how prepared the state was for rapid economic change.

Պահանջարկի աճը ինքնին դրական ազդակ է․ այն նշանակում է նոր արտադրություն, տվյալների կենտրոններ և տեխնոլոգիական ներդրումներ։ Բայց ատոմային էներգետիկան չի կարող կառուցվել կարճաժամկետ հաշվարկով։ Նոր ռեակտորի ընտրությունը տասնամյակներով որոշում է տեխնոլոգիան, ֆինանսավորումը, վառելիքի մատակարարումը, սպասարկումը, էլեկտրացանցի կառուցվածքը և երկրի էներգետիկ անվտանգությունը։ Այդ պատճառով մեկ տարվա ընթացքում ռազմավարական որոշման վերանայումը ցույց է տալիս, թե որքան հիմնավորված էին երկարաժամկետ պահանջարկի կանխատեսումները և որքան պատրաստ էր պետությունը տնտեսության արագ փոփոխությանը։

Back in 2021, Armenia adopted an energy strategy for the period until 2040. At that time, it was already clear that the country would face two major problems: increasing demand and replacing aging capacities. In 2024, about 30 percent of Armenia’s electricity production was provided by nuclear energy, and the capacity of the operating Metsamor unit is about 400 megawatts.

Հայաստանը դեռ 2021-ին ընդունել էր մինչև 2040 թվականը նախատեսված էներգետիկ ռազմավարությունը։ Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ երկիրը բախվելու է երկու խոշոր խնդրի՝ պահանջարկի աճին և հնացող հզորությունների փոխարինմանը։ 2024-ին Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30 տոկոսը ապահովել է ատոմային էներգետիկան, իսկ գործող Մեծամորի բլոկի հզորությունը մոտ 400 մեգավատ է։

Against this background, a new 1,000-megawatt reactor is not just a replacement for an old plant. It changes the dimensions and logic of the entire energy system, from production and networks to reserve capacities, exports and consumption calculations. Such a choice is no longer just a question of a new plant; it is a choice of a new model of Armenia’s energy development.

Այս ֆոնին 1000 մեգավատանոց նոր ռեակտորը պարզապես հին կայանի փոխարինում չէ։ Այն ամբողջ էներգետիկ համակարգի չափերն ու տրամաբանությունն է փոխում՝ արտադրությունից և ցանցերից մինչև պահուստային հզորություններ, արտահանում և սպառման հաշվարկ։ Այդպիսի ընտրությունն արդեն նոր կայանի հարց չէ միայն․ այն Հայաստանի էներգետիկ զարգացման նոր մոդելի ընտրություն է։

The problem is the depth of long-term calculations. The energy strategy must take into account not only today’s consumption, but also the possible rapid growth of the economy. Industry, data centers, electric transport and new export opportunities must be included in long-term calculations. Otherwise, new investments may encounter a shortage of electricity, and economic growth may be limited by the limits of its own infrastructure.

Խնդիրը երկարաժամկետ հաշվարկների խորությունն է։ Էներգետիկ ռազմավարությունը պետք է նախապես հաշվի առնի ոչ միայն այսօրվա սպառումը, այլև տնտեսության հնարավոր արագ աճը։ Արդյունաբերությունը, տվյալների կենտրոնները, էլեկտրական տրանսպորտը և արտահանման նոր հնարավորությունները պետք է ներառված լինեն երկարաժամկետ հաշվարկներում։ Հակառակ դեպքում նոր ներդրումները կարող են բախվել էլեկտրաէներգիայի պակասին, իսկ տնտեսական աճը՝ սեփական ենթակառուցվածքների սահմաններին։

In August, the Prime Minister already said in the National Assembly that investment programs in the renewable energy sector may force a review of the energy strategy. In the same speech, he also presented the rapid growth of solar energy from 16 megawatts in 2018 to 1,213 megawatts, and the plan to create at least 800 megawatts of storage capacity by 2031. These figures show the rapid change in Armenia’s energy system. They also increase the need for a comprehensive calculation: base generation, solar capacity, storage, import, export, and regional connections.

Օգոստոսին վարչապետն արդեն Ազգային ժողովում ասում էր, որ ԱԲ ոլորտի ներդրումային ծրագրերը կարող են ստիպել վերանայել էներգետիկ ռազմավարությունը։ Նույն ելույթում նա ներկայացրեց նաև արևային էներգետիկայի արագ աճը՝ 2018 թվականի 16 մեգավատից մինչև 1213 մեգավատ, և մինչև 2031 թվականը առնվազն 800 մեգավատ կուտակիչ հզորություն ստեղծելու ծրագիրը։ Այս թվերը ցույց են տալիս Հայաստանի էներգետիկ համակարգի արագ փոփոխությունը։ Դրանք նաև մեծացնում են ամբողջական հաշվարկի անհրաժեշտությունը՝ բազային արտադրություն, արևային հզորություններ, կուտակիչներ, ներմուծում, արտահանում և տարածաշրջանային կապեր։

At the moment, Rosatom’s proposal has become one of the most weighty options under discussion. On September 29, Alexey Likhachev offered Armenia a VVER-1000 unit with a capacity of at least 1,000 megawatts. The government is still studying the proposals of different countries and is talking about the combination of price, safety, terms and guarantees. However, the decisive factor here is not only the technical choice. The new nuclear power plant project will bind Armenia to a specific technology, source of financing, fuel supply and service system for decades. Therefore, the choice is simultaneously an energy, economic and strategic decision.

Այս պահին Ռոսատոմի առաջարկը դարձել է քննարկման ամենածանրակշիռ տարբերակներից մեկը։ Սեպտեմբերի 29-ին Ալեքսեյ Լիխաչևը Հայաստանին առաջարկեց առնվազն 1000 մեգավատ հզորությամբ ՎՎԷՌ-1000 բլոկ։ Կառավարությունը դեռ ուսումնասիրում է տարբեր երկրների առաջարկները և խոսում գնի, անվտանգության, ժամկետների ու երաշխիքների համադրության մասին։ Սակայն այստեղ որոշիչը միայն տեխնիկական ընտրությունը չէ։ Նոր ատոմակայանի նախագիծը տասնամյակներով կապելու է Հայաստանը կոնկրետ տեխնոլոգիայի, ֆինանսավորման աղբյուրի, վառելիքի մատակարարման և սպասարկման համակարգի հետ։ Հետևաբար ընտրությունը միաժամանակ էներգետիկ, տնտեսական և ռազմավարական որոշում է։

The choice of a new nuclear power plant is also a long-term foreign policy decision for Armenia. Russia, the United States, France, China and South Korea are involved in this discussion in various formats, and the Armenian-American energy memorandum for 2025 devoted a special place to civil nuclear cooperation and small modular reactors. The chosen technology will shape Armenia’s sources of financing, fuel supply, service system and the scope of technological partnerships for decades. Therefore, the issue of a nuclear power plant is not only a choice of energy capacity; it also determines which systems Armenia will link its energy future to.

Նոր ատոմակայանի ընտրությունը Հայաստանի համար նաև երկարաժամկետ արտաքին քաղաքական որոշում է։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չինաստանը և Հարավային Կորեան տարբեր ձևաչափերով ներգրավված են այս քննարկմանը, իսկ 2025 թվականի հայ-ամերիկյան էներգետիկ հուշագրում հատուկ տեղ էր հատկացվել քաղաքացիական միջուկային համագործակցությանը և փոքր մոդուլային ռեակտորներին։ Ընտրված տեխնոլոգիան տասնամյակներով կձևավորի Հայաստանի ֆինանսավորման աղբյուրները, վառելիքի մատակարարումը, սպասարկման համակարգը և տեխնոլոգիական գործընկերությունների շրջանակը։ Այդ պատճառով ատոմակայանի հարցը միայն էներգետիկ հզորության ընտրություն չէ․ այն նաև որոշում է, թե Հայաստանը որ համակարգերի հետ է կապելու իր էներգետիկ ապագան։

A nuclear power plant is a choice of decades. It determines the structure of a country’s energy system, the direction of investments and technological dependencies for a much longer period than the term of any government. France made nuclear energy the basis of its energy model, South Korea – its industrial and export advantage. Finland’s Olkiluoto 3 also showed the risks of large projects: long construction, rising costs and a heavy financial burden.

Ատոմակայանը տասնամյակների ընտրություն է։ Այն որոշում է երկրի էներգետիկ համակարգի կառուցվածքը, ներդրումների ուղղությունը և տեխնոլոգիական կախվածությունները շատ ավելի երկար ժամանակով, քան որևէ կառավարության պաշտոնավարման շրջանը։ Ֆրանսիան միջուկային էներգետիկան դարձրեց իր էներգետիկ մոդելի հիմք, Հարավային Կորեան՝ արդյունաբերական և արտահանման առավելություն։ Ֆինլանդիայի Olkiluoto 3-ը ցույց տվեց նաև խոշոր նախագծերի ռիսկերը՝ երկար շինարարություն, ծախսերի աճ և ֆինանսական ծանր բեռ։

That is why 1000 megawatts is not the answer in itself. The construction period, the cost of the entire project, the financing conditions, the network capabilities, the provision of fuel and maintenance are important. Armenia must choose a solution that will remain economically justified, safe and manageable even after decades.

Այդ պատճառով 1000 մեգավատը ինքնին պատասխան չէ։ Կարևոր են կառուցման ժամկետը, ամբողջ ծրագրի արժեքը, ֆինանսավորման պայմանները, ցանցի հնարավորությունները, վառելիքի և սպասարկման ապահովումը։ Հայաստանը պետք է ընտրի այն լուծումը, որը տասնամյակներ անց էլ կմնա տնտեսապես հիմնավորված, անվտանգ և կառավարելի։

Armenia is facing a question whose consequences will be felt for decades. Demand growth may revise previous calculations, but the value of strategy is precisely the ability to take into account different developments in advance. Energy policy cannot constantly adapt to current, operational needs and problems.

Հայաստանի առաջ կանգնած է մի հարց, որի հետևանքները զգացվելու են տասնամյակներ։ Պահանջարկի աճը կարող է վերանայել նախկին հաշվարկները, սակայն ռազմավարության արժեքը հենց տարբեր զարգացումները նախապես հաշվի առնելու կարողությունն է։ Էներգետիկ քաղաքականությունը չի կարող անընդհատ հարմարվել ընթացիկ, օպերատիվ կարիքներին և խնդիրներին։

Armenia needs a comprehensive assessment of long-term demand, new capacity, grid development, financing, and technological dependencies. Only then can the size of the reactor become a sound choice.

Հայաստանին անհրաժեշտ է ամբողջական հաշվարկ՝ երկարաժամկետ պահանջարկի, նոր հզորությունների, ցանցի զարգացման, ֆինանսավորման և տեխնոլոգիական կախվածությունների մասին։ Միայն դրանից հետո ռեակտորի չափը կարող է դառնալ հիմնավոր ընտրություն։

Artificial intelligence, data centers, and new industries can open up new opportunities for economic growth. To sustain that opportunity, the country needs a long-term energy strategy. The choice of a new nuclear power plant will demonstrate not only the size of Armenia’s energy needs, but also the country’s ability to think decades ahead and make informed decisions.

Արհեստական բանականությունը, տվյալների կենտրոններն ու նոր արտադրությունները կարող են բացել տնտեսական աճի նոր հնարավորություն։ Այդ հնարավորությունը պահպանելու համար երկիրը պետք է ունենա երկարաժամկետ էներգետիկ ռազմավարություն։ Նոր ատոմակայանի ընտրությունը ցույց կտա ոչ միայն Հայաստանի էներգետիկ կարիքների չափը, այլև պետության՝ տասնամյակներ առաջ մտածելու և հիմնավորված որոշում կայացնելու կարողությունը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.