ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) նախաձեռնած «Տնտեսական ազատության և դիմակայունության խթանում» ծրագրի շրջանակում անցկացվող միջտարածաշրջանային համաժողովի բացմանը: Ողջույնի խոսքում Գևորգ Մանթաշյանը կարևորել է նախաձեռնությունը և անդրադարձել Հայաստանում ձևավորված պետություն-մասնավոր հատված արդյունավետ ու գործունակ մոդելին։ Նախարարի տեղակալն ընդգծել է մասնավոր հատվածում կուտակված մասնագիտական փորձն ու կարողությունները հանրային կառավարման համակարգում ներդնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ հաջողված օրինակները լավագույնս նպաստում են պետական քաղաքականությունների մշակմանն ու կառավարության ռազմավարական նպատակների իրագործմանը։ Գևորգ Մանթաշյանը վստահեցրել է, որ Հայաստանը ճկուն է և պատրաստակամ՝ միջազգային գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու, ստեղծված հնարավորություններով կիսվելու, ինչպես նաև փոխադարձաբար լավագույն փորձն ու գիտելիքները փոխանակելու հարցում։ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) նախաձեռնած «Տնտեսական ազատության և դիմակայունության խթանում» խորագրով միջտարածաշրջանային համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Բալկանների 10 երկրների գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական ազատությունը, դիմակայունությունը և մասնավոր հատվածի զարգացումը: Բիզնես կապերի հաստատումից զատ՝ մասնակիցները կփոխանակվեն լավագույն փորձով, կքննարկեն անդամակցության ընդլայնման, կառավարման, ֆոնդհայթայթման և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը ճկուն է և պատրաստակամ․ Մանթաշյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) նախաձեռնած «Տնտեսական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 3 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 3 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 4 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 4 hours ago
Related coverage

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 3 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 3 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 4 hours ago

Դպրոցնում ՔՊ գաղափարախոսություն քարոզելու պահանջը լեգիտիմության պակասի ցուցիչ է.Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 4 hours ago