Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի կատարած գրառումը։ «Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, իսկ այնուհետև նոր երթուղիներ փնտրում սեփական հացահատիկի համար։ Էստոնիան նման երթուղի չի տրամադրի», – գրել է Ցահկնան։ Դիվանագետը հիշեցրել է, որ դեռ սեպտեմբերի սկզբին զգուշացրել էր Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի տեղափոխման ծրագրերի մասին։ «Եվ այսօր մենք դրան օրենքի ուժ ենք տվել»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ իրենք աշխատում են Լիտվայի և Լատվիայի հետ՝ ապահովելու, որ Բալթյան երկրների նավահանգիստները չօգտագործվեն որպես տարանցիկ ուղիներ Ռուսաստանի համար։ «Ռուսաստանը չի կարող ագրեսիվ պատերազմ վարել և ակնկալել, որ մենք կօգնենք նրան պահպանել առևտրային հոսքերը։ Մենք չենք օգնի ֆինանսավորել նրա պատերազմը կամ նպաստել նրա շարունակական ագրեսիային», – նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այդ մասին տեղեկացնում է X սոցիալական ցանցում երկրի արտաքին գործերի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 5 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 6 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 6 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 7 hours ago
Related coverage

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 17 minutes ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 17 minutes ago

Հին եգիպտացիները մարդկանց զոհաբերում էին արքաներին մոտ 5 հազար տարի առաջ. գիտնականներ
168 Jham / 27 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ ծրագրված հեռախոսազրույցի մասին
168 Jham / 27 minutes ago