You are using an outdated browser. Please upgrade your browser. Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Թեհրանի քաղաքապետի տեղակալներ Մոհամմադ Ալի Շաֆեյի և Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությունը Երևան այցի ընթացքում այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ ծանոթանալու Երևանի մետրոյի աշխատանքին: Քննարկվել են մետրոյի ցանցի նախագծման, կառուցման և շահագործման ուսումնասիրություններին վերաբերող հարցեր: Երևանի և Թեհրանի միջև առկա կապերի ամրապնդման և հետագա համագործակցության ոլորտներում բարձր է գնահատվում երկու քաղաքների մշակույթն ու պատմական ժառանգությունը: Պատվիրակության անդամները եղել են նաև Երևանի պատմության թանգարանում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող՝ երևանյան ինքնագիրը կրող բացառիկ ցուցանմուշներին: Նրանց հաջորդ կանգառը եղել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանը: Կարևորելով այգիների և կանաչ տարածքների նախագծումն ու պահպանումը՝ պատվիրակության անդամները ծանոթացել են տնկարանի աշխատանքներին, կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու ոլորտում իրականացվող գործընթացներին: Կողմերի առանցքային քննարկվող թեմաների շարքում ընդգծվել է նաև քաղաքաշինության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարը, քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգումը, վերանորոգումն ու դրանց պահպանումը: Ուստի, այս նպատակով պատվիրակությունը ծանոթացել է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարության ընթացքին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակությունը այցելել է Երևանի մետրոպոլիտեն
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Թեհրանի քաղաքապետի տեղակալներ Մոհամմադ Ալի Շաֆեյի և Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությունը Երևան այցի ընթացքում այցելել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

«Жигули крутятся, крутятся»․ կառավարության անդամին հարց ես տալիս, մտածում ա՝ ոնց խուսանավի
24TV / 24News / 10 minutes ago

Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել
24TV / 24News / 10 minutes ago
Հայաստանում կանցկացվի COP-17-ը. կառավարության ներկայացուցիչը ներկայացրեց միջոցառման ընթացակարգը
168 Jham / 11 minutes ago

ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ թալանչիությամբ մի զբաղվեք, այ թալանչին էսպես է լինում. Մանուկյան
5TV Armenia / 13 minutes ago



