«Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։ Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։ Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։ Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։ Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։ Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին, պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»։ «Ձերբակալված ադրբեջանցուն պետք է փոխանակել Բաքվում պահվող հայ որևէ գերիի հետ», իր հերթին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին», «փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ»
«Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին, պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման». Իշխան Սաղաթելյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot
Հայրենիքը հարկադրաբար թողել են, հիշողությունը՝ ոչ. նախիջևանահայերի 30-ամյա ուխտագնացությունը
Aravot / 15 minutes ago

Եթե տենց լավ փոխանակող է, մի տարածք ունեմ, տամ՝ թող փոխանակի Մալդիվների հետ․ Միկոյանը՝ Փաշինյանին
Aravot / 20 minutes ago
Ավելի քան 10 միլիոն ծառ՝ երկու տասնամյակում․ 53 հազարը՝ Հրանտ Դինքի անունով
Aravot / 27 minutes ago
Եվրախորհրդարանի պատգամավոր Ագիլարը կոչ է արել ապահովել Ադրբեջանում քաղբանտարկյաների իրավունքների հարգումը
Aravot / 33 minutes ago
Related coverage

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող 41 հողատարածք
Armenian Business News (ABNews) / 22 minutes ago

Ընտրություններից հետո առաջին արտասահմանցի պաշտոնյան, որ եկել է Հայաստան, եղել է Հիքմեթ Հաջիևը
5TV Armenia / 45 minutes ago
Հայաստանի պետական պաշտոնյաները վերահսկում են Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ հայերի ֆեյսբուքյան էջերը. Հարութ Սասսունյան
Azg / 58 minutes ago

Pashinyan has no right to place the interests of the Republic of Armenia under the rails of the Turkish corridor. Artak Zakaryan
Noyan Tapan TV / 1 hour ago