Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Իր խոսքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին և համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։ Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Վահան Կոստանյանը կարևորել է նախագծի իրագործումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման համատեքստում։ Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում բանախոսները պատասխանել են միջոցառման մասնակիցների հարցերին։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․ Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Իր խոսքում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ... Գրառումը Տարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․ Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանը appeared first on .

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

In coming days, EU will approve most massive package of anti-Russian sanctions: Kallas
Akhaltskha.net / 6 hours ago

Եվրոպական ՄիությունՕրը՝ 60 վայրկյանում | 10.10.2026հոկտեմբերի 10 | 20:40
Akhaltskha.net / 7 hours ago

Մայամիում հանդիպել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պատվիրակությունները
Akhaltskha.net / 7 hours ago

Դոնալդ ԹրամփՊուտինը Թրամփին է փոխանցել Թեհրանի առաջարկները. Պեսկովհոկտեմբերի 10 | 19:08
Akhaltskha.net / 8 hours ago
Related coverage

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8

Ախալքալաքի շենքերի ճակատային մասերը․ քաղաք, որին վերանորոգում է անհրաժեշտ
JNEWS / Oct 8

Փողոցների արտաքին լուսավորության ծախսերը 10 տարում ավելի քան 13 անգամ աճել են
JNEWS / Oct 7

„დახურვა არ ყოფილა ნებაყოფლობითი“: ადენაუერის ფონდი 23-წლიანი მუშაობის შემდეგ საქართველოს ტოვებს
JNEWS / Oct 4