You are using an outdated browser. Please upgrade your browser. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կարծում է, որ խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել պատերազմի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Արցախում՝ Մարտունիում անցկացվող «Միասնության ուժը-2026» համատեղ զորավարժությունների ընթացքում։ Նա նշել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների պատրաստությունը հաջողությամբ ավարտվել է։ «Հավատում եմ, որ այսուհետ, Ղրղզստանի և Ղազախստանի մեր մյուս եղբայրների մասնակցությամբ կպլանավորենք և հաջողությամբ կանցկացնենք ավելի լայնածավալ համատեղ զորավարժություններ։ Եթե ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Հետևաբար, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ մենք լավագույնս կապահովենք մեր պատրաստվածությունը և կապրենք խաղաղության մեջ»,- ասել է նա։ Հավելենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի զինվորականների մասնակցությամբ «Միասնության ուժ-2026» համատեղ ռազմական զորավարժությունների շրջանակում Մարտունու շրջանի «Գըզըլգայա» ուսումնական կենտրոնում այսօր անցկացվել է Բարձրաստիճան դիտորդի օր։ Միջոցառմանը ելույթ են ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Շուխրատ Խալմուխամեդովը, Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 3 500 զինծառայող, 135 անօդաչու միջոց, 76 միավոր զրահատեխնիկա, 94 հրետանային համակարգ, 27 միավոր ավիացիոն տեխնիկա, 34 ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոէլեկտրոնային հետախուզության և ռադիոլոկացիոն կայանների համակարգ, 18 հակաօդային պաշտպանության միջոց, ավելի քան 8 համալիր ինժեներական տեխնիկա և ավելի քան 25 միավոր ծովային տեխնիկա։ Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողները։ Եվս 9 երկիր՝ Իրանը, Սլովակիան, Ղրղզստանը, Տաջիկստանը, Վրաստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Սերբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, մասնակցում են որպես դիտորդ։ COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ