You are using an outdated browser. Please upgrade your browser. Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով կարգավորել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրի։ Աղբյուրները, որոնց թվում են երկու սիրիացի պաշտոնյա, ԱՄՆ պաշտոնյա և «Հեզբոլլահ»-ին մոտ կանգնած լիբանանյան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա, հայտնել են, որ սիրիացի պաշտոնյաները և «Հեզբոլլահ»-ի անդամները սեպտեմբերին առնվազն մեկ անգամ գաղտնի հանդիպում են անցկացրել։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական անվտանգության և հետախուզական գործակալությունների հրավերով, դրան մասնակցել են «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչները, Սիրիայի հետախուզության և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը, որը կենտրոնացած է եղել երկու կողմերի միջև առկա լարվածության խնդրի կարգավորման վրա, հաջող է անցել։ Սիրիացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ կողմերը փոխադարձաբար հաստատել են, որ միմյանց նկատմամբ թշնամանք չունեն, և որ Սիրիան «Հեզբոլլահ»-ին վստահեցրել է, թե ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում՝ խմբավորմանը զինաթափելու նպատակով։ Իրենց հերթին, սիրիացի պաշտոնյաները «Հեզբոլլահ»-ին խնդրել են աջակցել սահմանով մաքսանենգության փորձերի կասեցմանը և վերացնել շարժման մնացած գաղտնի խմբավորումները, հատկապես՝ Սիրիայի հարավում։ Սիրիացի պաշտոնյան հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչներն ուղիղ պատասխան չեն տվել զենքի մաքսանենգությունը դադարեցնելու և Սիրիայում գործող իրենց խմբավորումները լուծարելու վերաբերյալ պահանջին, սակայն խոստացել են չմիջամտել Սիրիայի գործերին։ Լիբանանյան աղբյուրը նշել է, որ կողմերը «զգալի առաջընթաց են գրանցել անվտանգության հարցերի շուրջ»։ Թե՛ սիրիացի պաշտոնյան, թե՛ լիբանանյան աղբյուրը հայտնել են, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, և որևէ հայտարարություն նախատեսված չի եղել։ Լիբանանյան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Թուրքիայի միջոցով երկու կողմերի միջև շփումը սկսվել է մոտ երկու ամիս առաջ։ 2024 թվականի վերջին Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո լարվածություն է առաջացել Սիրիայի նոր կառավարության և «Հեզբոլլահ»-ի միջև. Դամասկոսը մեղադրում է խմբավորմանը Սիրիայի միջոցով զենք տեղափոխելու համար, իսկ Միացյալ Նահանգները խրախուսում է Սիրիայի զինվորականներին՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարելու նպատակով զորքեր ուղարկել Լիբանան։ «Հեզբոլլահ»-ը տարիներ շարունակ մարտիկներ է ուղարկել Սիրիա՝ պատերազմի ժամանակ Ասադի նախկին կառավարությանը պաշտպանելու համար։
Google Translate API error 403: { "error": { "code": 403, "message": "User Rate Limit Exceeded", "errors": [ { "message": "User Rate Limit Exceeded", "domain": "usageLimits", "reason": "userRateLimitExceeded" } ] } }
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սիրիայի կառավարության պաշտոնյաներն ու «Հեզբոլլահ»-ը Թուրքիայում գաղտնի բանակցություններ են անցկացրել. Reuters
Սիրիայի կառավարության և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայում՝ փորձելով կարգավորել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

2018-ին հայտնաբերված քաղցկեղի դեպքերի 40%-ը 4-րդ փուլում էր, այսօր՝ 13%-ը. Ավանեսյան
1in.am / 10 hours ago

«Քարից կաթ քամել»․ այնտեղ, որտեղ սկսվում է կյանքը
1in.am / 11 hours ago

Պաշտոնապես ասում եմ՝ Շաքիի դեպքի հետ կապված արտահանձման օրակարգ գոհություն չունի. Փաշինյան
1in.am / 11 hours ago

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան
1in.am / 11 hours ago
Related coverage

На рынок РФ за 3 квартала вышли 5 зарубежных брендов, в том числе и из Армении
Sputnik Armenia / 14 minutes ago

55%-ը աջակցում է դպրոցականների բողոքներին, բայց մեծամասնությունը ցանկանում է դրանց դադարեցումը․ հարցում Ֆրանսիայում
168 Jham / 7 hours ago

Ձեր ամեն ասած նախադասություն քթներիցդ հանելու եմ, այո, հենց սպառնալիք ա. Փաշինյան
Azg / 7 hours ago

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել
168 Jham / 7 hours ago