«Դուք լիովին իրավացիորեն ասացիք, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը խոսում են այն խնդիրների մասին, որոնք այսօր գոյություն ունեն։ Դրանք, անշուշտ, կան։ Դրանք և՛ քաղաքական խնդիրներ են, և՛ տնտեսական։ Ես հիմա որևէ գնահատական չեմ տա։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանի պետականության երաշխավորն է։ Ես դրանում խորապես համոզված եմ։ Իսկ հետո արդեն պետք է խոսել կոնկրետ բաների մասին, որովհետև պատմականորեն այնպես է ստացվել, որ հենց Ռուսաստանն է մեծապես որոշել հայկական նոր պետականության վերածնունդը։ Բայց երկրորդը՝ ես չեմ ուզում խորանալ քաղաքական խնդրահարույց հարցերի կամ պատմաքաղաքական խնդիրների մեջ։ Ես կարող եմ խոսել միայն այն մասին, ինչն անվանվում է հումանիտար համագործակցություն, մշակութային համագործակցություն, գիտական համագործակցություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Պարոն Շվիդկոյից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ է մտածում հայ-ռուսական հարաբերությունների այս փուլի մասին, տեսնո՞ւմ է այդ խնդիրների լուծումը, ինչպե՞ս է տեսնում, իսկ որ խնդիրներ կան, այդ մասին խոսում են նաեւ երկու երկրների առաջնորդները՝ հրապարակային։ Ըստ մեր զրուցակցի, կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն հայ․ «Դա հսկայական սփյուռք է, անգամ սփյուռք էլ չէ, դա այն համայնքն է, որը ռուսաստանյան հասարակության մասն է։ Եվ նա նույնպես ունի իր շահերը և ընթացող գործընթացների իր ընկալումը։ Դա կարևոր է։ Ես այստեղ եմ եկել ոչ միայն «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը» բացելու համար։ Չնայած նրան, որ իրոք, երբ խոսում ենք հոգևոր մշակույթի մասին, ապա հայոց պատմության, հայ մշակույթի համար այդ բառակապակցությունն առանձնահատուկ իմաստ ունի։ Հայերը․․․ աշխարհով մեկ սփռված հայերը գոյատևել են լեզվի շնորհիվ, հավատի շնորհիվ, հայոց խոսքի շնորհիվ։ Եվ դա, անշուշտ, հայ ժողովրդի պատմությունը համահունչ է դարձնում ռուսաստանցի ժողովրդի պատմությանը։ Միասին ենք ապրել բազմաթիվ ողբերգություններ, միասին ենք հաղթահարել բազմաթիվ ողբերգություններ։ Եվ ուստի քաղաքական բախումները և քաղաքական հակամարտությունները, որոնք գոյություն ունեն և այլն, դրանք, այնուամենայնիվ, իմ տեսանկյունից, չեն չեղարկում և չեն կարող չեղարկել երկու ժողովուրդների միջև եղած այն խորքային կապերը, որոնք գոյություն ունեն։ Դա վերաբերում է ամեն ինչին՝ և՛ գրականությանը, և՛ երաժշտությանը, և՛ թատերական կյանքին, կինեմատոգրաֆին»։ Մեր զրուցակիցը կարեւոր է համարում, որ այս փուլում մշակույթի գործիչներն ու մտավոր աշխատանքի գործիչները պահպանեն իրենց հարաբերությունները և զարգացնեն դրանք․ «Քաղաքականությունը՝ քաղաքականություն, կյանքը՝ կյանք, իսկ մշակութային համագործակցությունը, որն ավելի շատ պատասխանում է կյանքի, քան քաղաքականության շահերին, պետք է պահպանվի»։ Հարցին՝ ասացիք, որ Ռուսաստանը Հայաստանի պետականության երաշխավորն է, բայց Հայաստանի կառավարությունում այլ կերպ են մտածում․ նրանք ձգտում են դեպի Եվրոպա, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, այն հայտնի է։ Ես հայտնում եմ իմ տեսակետը։ Խոսքը երեք տարվա կամ չորս տարվա վաղեմության իրադարձությունների մասին չէ։ Խոսքը XX դարում և XXI դարում հայկական պետականության պատմական գոյության մասին է։ Որովհետև իմ տեսանկյունից այն ակտիվության պարագայում, որը, անշուշտ, զարգանալու է Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում, Ռուսաստանը խաղալու է որոշակի կայունացնող դեր։ Ես դրանում խորապես վստահ եմ»։ Հ․ Գ․ Միխայիլ Շվիդկոյը չցանկացավ խոսել Արցախում տեղի ունեցող հայկական պատմամշակութային ժառանդության ոչնչացման մասին՝ ասելով, որ ինքն Ադրբեջանում «անցանկալի անձ» է հայտարարվել եւ դա ամեն ինչ ասում է։ Հիշեցնենք, 2025 թվականի օգոստոսին ՏԱՍՍ գործակալությանը տված իր հարցազրույցում, Միխայիլ Շվիդկոյն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում խորհրդային տարիների հայազգի ականավոր գործիչների և զինվորականների շուրջ 25 հուշարձանների ու կիսանդրիների քանդմանը՝ այդ գործողություններն անվանել է «անպատվաբեր արարք»։ Նա «Պատերազմը հուշարձանների դեմ» ցանկացած երկրի համար համարել է վատագույն զբաղմունք, քանի որ դրանք արտացոլում են տվյալ հողում ապրած ժողովուրդների պատմությունը։ Հ․ Գ․ Միխայիլ Շվիդկոյի հետ հարցազրույցը տեղի է ունեցել «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսի ժամանակ։ % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Լրագրող (քաղաքական)
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ռուսաստանը Հայաստանի պետականության երաշխավորն է»․ Միխայիլ Շվիդկոյ
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ռուսական հարաբերությունների, մշակութային երկխոսության և տարածաշրջանային զարգացումների մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Зеленский: Объявление о прекращении огня стало для меня новостью
Aravot / 8 hours ago

Vladimir Zelensky: The ceasefire announcement was news for me
Aravot / 9 hours ago

Ավտոմեքենան կողաշրջվել է դեպի հարակից ձորակը․ արձանագրվել է տուժածներից մեկի մահը
Aravot / 9 hours ago

Ուժի մեջ է մտնում էներգետիկ հրադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում․ Դոնալդ Թրամփ
Aravot / 10 hours ago
Related coverage

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

До +26 градусов и без осадков: погода в Армении 12 октября
Sputnik Armenia / 28 minutes ago

Հորմուզի նեղուցում լցանավ է պայթել ականի վրա
Sputnik Armenia / 28 minutes ago

Перевозивший 750 тыс. баррелей нефти танкер подорвался на мине в Ормузе
Sputnik Armenia / 38 minutes ago