You are using an outdated browser. Please upgrade your browser. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը: «Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց․ 2018–2024 թվականներին I–III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1 478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։ Պետության կողմից շարունակվում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։ 2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1 277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։ 2020–2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»,- հայտնել է նա։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման առաջընթաց. Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը: «Հայաստանում վերջին տարիներին նկատվում …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 5 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 6 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 6 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 6 hours ago
Related coverage

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների
168 Jham / 14 minutes ago

Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ. Ալեն Սիմոնյան
168 Jham / 16 minutes ago

ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ
Armenpress / 18 minutes ago

ԱԺ-ն սկսում է հերթական նստաշրջանը՝ #ուղիղ
Pastinfo / 23 minutes ago