You are using an outdated browser. Please upgrade your browser. Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ չորեքշաբթի երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 600 մարդու, իսկ ոստիկանների և ժանդարմների տասնյակ ներկայացուցիչներ վիրավորվել են՝ ավագ դպրոցների արգելափակումներով և բռնի բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաների սրման ֆոնին, գրում է AFP-ը։ Ֆրանսիայում 15-18 տարեկան աշակերտների համար նախատեսված ավագ դպրոցներում՝ լիցեյներում սկսված շարժումը դժգոհություն է առաջացրել կառավարության շրջանում։ Անցած շաբաթվանից աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացնում դպրոցների մոտ՝ բարձրաձայնելով տարբեր խնդիրներ՝ դասացուցակներից, դասարանների գերբեռնվածությունից և ուսուցիչների պակասից մինչև այս տարվա շոգերի ընթացքում դասասենյակներում չափազանց բարձր ջերմաստիճանը։ Բողոքի ակցիաները սկսվել էին Փարիզի շրջակայքում գտնվող Իլ-դը-Ֆրանս շրջանում, սակայն այժմ տարածվել են երկրի այլ քաղաքներում։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ չորեքշաբթի ավագ դպրոցների շրջափակման ակցիաների ընթացքում 625 մարդ ձերբակալվել է՝ նշելով շարժման «ընդլայնման» մասին և դատապարտելով որոշ դպրոցների մոտ տեղի ունեցած «բռնության սրումը»։ Նա հավելել է, որ բողոքի ակցիաների ընթացքում, որոնք, ընդհանուր առմամբ, ազդել են 356 դպրոցի վրա, վիրավորվել է ոստիկանության 83 աշխատակից և ժանդարմ։ Նախարարը խստորեն դատապարտել է «իրավապահ մարմինների աշխատակիցների թիրախավորումը, նրանց ուղղությամբ առարկաներ նետելը, բռնության գործողությունները, վիրավորական արտահայտությունները, հրկիզման փորձերը և այն ամենը, ինչ քաղաքային բռնություն է որակվում»։ Կրթության նախարար Էդուար Ժեֆրեի տվյալներով՝ անցյալ շաբաթ սկսված անկարգությունների հետևանքով տուժել է 119 ուսանող և աշխատակից։ Չորեքշաբթի ամենաշատ տուժած քաղաքների թվում են եղել Փարիզը, հարավ-արևմուտքում գտնվող Բորդոն, հարավ-արևելքում՝ Լիոնը, ինչպես նաև հյուսիսային Լիլ քաղաքը, որտեղ ոստիկանությունը բախումների ժամանակ կրկին արցունքաբեր գազ է կիրառել, հայտնել են AFP-ի թղթակիցները։ «Անհրաժեշտ է, որ մեր աշակերտները կարողանան վերադառնալ դասարաններ, հատկապես նրանք, որոնց ներկայում խոչընդոտում են դա անել»,- ասել է Ժեֆրեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոշտ քննադատել է ծայրահեղ ձախ քաղաքական գործիչներին՝ նրանց մեղադրելով երկրում դպրոցական բողոքի ակցիաների ընթացքում «բռնությունը լեգիտիմացնելու» մեջ։ Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են Նմանատիպ նյութեր Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում