Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Աբու Դաբիում անցկացվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Միջոցառման շրջանակում Արմեն Ղազարյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ներքին անվտանգության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև վերջին տարիներին արձանագրված արդյունքներն ու միտումները։ Փոխնախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման կարողությունների հետևողական զարգացման արդյունքում 2025 թվականին Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ինչպես նաև դրանց առնչությամբ հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3,2 տոկոսով։ ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Քրեական ոստիկանության կազմում կիբեռհանցավորության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման փորձը, ինչպես նաև քաղաքացիների իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Անդրադարձ է կատարվել նաև նոր և զարգացող հանցավորության ձևերին, տնտեսական և ֆինանսական հանցավորությանը, ապացույցների վրա հիմնված կանխարգելմանը և քրեական արդարադատության ոլորտում տեխնոլոգիաների պատասխանատու կիրառմանը։ Ելույթի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ «World Travel Index»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը՝ 90,27 միավոր ցուցանիշով։ ՀՀ պատվիրակության կազմում Արմեն Ղազարյանը մասնակցել է նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումների։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հանցավորության կանխարգելման Հայաստանի փորձը՝ միջազգային հարթակում
Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոնգրեսում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Դատարանը շարունակում է քննել Արմեն Աշոտյանի գործը. ՈՒՂԻՂ
Aravot / 4 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago

Քրիստոնեությունը տարածվել է սինթեզի շնորհիվ. Հանս Քյունգ
Aravot / 6 hours ago

Թե ինչ եղավ, երբ ոստիկանություն հաղորդում ներկայացրին՝ Շինարարների փողոցում գույքը վնասելու դեպքով
Aravot / 7 hours ago
Related coverage

ԲԱՑԱՌԻԿ․ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 18-00 | 12.10.2026
Shant News / 1 hour ago

16։00 ԼՈՒՐԵՐ
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 12.10.2026
Shant News / 4 hours ago