You are using an outdated browser. Please upgrade your browser. Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԱԾ-ին հայտնել էր, որ իր զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայողն է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Հավելենք, որ ՀՀ ՊՆ խոսնակը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ «Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։ 2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար 2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԱԾ-ին հայտնել էր, որ իր զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայողն է։ Նա ձերբակալվել է, դեպքի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Factor.am / 36 minutes ago

Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
Factor.am / 1 hour ago

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Factor.am / 1 hour ago

ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Factor.am / 2 hours ago
Related coverage

Հաջողակ թոփ-մենեջերի 5 ոսկե կանոնները. Ռալֆ Յիրիկյանի կառավարման բանաձեւերը
Armenian Business News (ABNews) / 52 minutes ago

«Կարծում եմ, առաջիկայում նրանք կդառնան արդեն նախկին ՔՊ-ական». Արտակ Զաքարյանը` նախկին ՀՀԿ-ական համայնքապետերի մասին
Aravot / 1 hour ago

«Ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա, Զելենսկին չափն անցել է». Իլոն Մասկ | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Մի՛ շտապեք խմել հակասնկային դեղեր. Ի՞նչ է թաքնված եղունգների գույնի փոփոխության հետևում. Պարզաբանում է մասնագետը
168 Jham / 1 hour ago