You are using an outdated browser. Please upgrade your browser. Նոր բնակարան Գերմանիայում, միլիոնավոր դոլարների կանխիկ, թանկարժեք մեքենաներ․ Վայոց ձորի մարզպետ, Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանի ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել են։ Սա պարզ է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի ուսումնասիրությունից։ Factor.am-ը նաև համեմատել է, թե նախորդ հայտարարագրի համեմատ ինչ նոր միջոցներ են ավելացել։ Գերմանիայի բնակարանը Արսենյանը նվիրատվություն է ստացել հորից՝ Աշոտ Արսենյանից 2025-ի օգոստոսի 19-ին։ Այսպիսով՝ Արսենյանի անշարժ գույքերի թիվը հասել է 25-ի։ Վայոց ձորի մարզպետը 6 բնակարան ունի Արաբական Միացյալ Էմիրություններում, 3 բնակարան Երևանի կենտրոնում, 1 բնակարան Գերմանիայում, 9 հողամաս Ջերմուկում, 3 ավտոկայանատեղի Երևանում, 3 հասարակական շինություն Ջերմուկում և 1 ոչ բնակելի տարածք ԱՄԷ-ում։ Ջերմուկում ձեռք բերված գույքերից 6-ը Արսենյանը գնել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար դառնալուց 1 օր առաջ։ 2025 թվականի մարտի 28-ին մարզպետը 14,500,000 ՀՀ դրամով «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ից գնել է 2022 թվականի թողարկման AUDI մարդատար ավտոմեքենա։ Բացի այդ, եթե նախկինում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող ավտոմեքենաներն էին Toyota և Hozon մակնիշների մեքենաները, ապա 2025-ին այդ ցանկում հայտնվել են 2025 թվականի թողարկման Rolls-Royce, Bentley, Mercedes-Benz, ինչպես նաև 2024 թվականի Toyota մակնիշի ավտոմեքենաներ։ 2025 թվականի օգոստոսի 19-ին մարզպետի թանկարժեք գույքերի ցանկը համալրվել է ևս մեկ Patek Philippe ձեռքի ժամացույցով, որը նույնպես նվիրատվություն է հորից։ Տարվա վերջի դրությամբ Արսենյանն ունի 3 Patek Philippe ժամացույց և 1 SAKO որսորդական ակոսափող հրացան։ Ժամացույցի արժեքները հայտարարագրում նշված չեն, իսկ որսորդական հրացանը 6,500,000 դրամ է։ Միաժամանակ, տարվա սկզբին առկա Jacob & Co ժամացույցը տարվա վերջի հաշվետվությունում այլևս առկա չէ։ Մարզպետի կանխիկ դրամական միջոցներն ավելացել են բոլոր արժույթներով։ Դոլարով կանխիկը 1.5 միլիոնից հասել է 1.8 միլիոն դոլարի։ 10 մլն դրամով ավելացել է կանխիկ դրամը՝ 35 միլիոնից հասնելով 45 միլիոնի, իսկ եվրոն 650,000-ից հասել է 800,000-ի։ Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 6,076 ՀՀ դրամից դարձել է 65,752 ՀՀ դրամ, ինչպես նաև ավելացել է 50 մլն դրամի նոր բանկային ավանդ։ 2025 թվականի ընթացքում Վահագն Արսենյանի տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 589 մլն ՀՀ դրամ։ Համեմատության համար ընդգծենք, որ նախորդ հայտարարագրում Արսենյանի եկամուտը 888 միլիոն դրամի էր հասնում։ Եկամտի հիմնական աղբյուրն է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ստացված 1 մլրդ 260 մլն դրամի շահաբաժինը, ինչպես նաև 250 մլն դրամ ստացված փոխառությունները Աշոտ Արսենյանից և 27 մլն դրամ Նորայր Մովսիսյանից։ Արսենյանը 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կառավարության որոշմամբ նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։ Մինչ այդ Արսենյանը Ջերմուկի համայնքապետն էր։ Ուշագրավ է մարզպետի պաշտոնական աշխատավարձի և հանգստի վրա կատարված ծախսերի համադրությունը․ 2025 թվականին Վահագն Արսենյանը Վայոց ձորի մարզպետարանից ստացել է 2,821,709 ՀՀ դրամ, իսկ Ջերմուկի համայնքապետարանից՝ 3,224,279 ՀՀ դրամ աշխատավարձ (ընդհանուր՝ շուրջ 6 միլիոն դրամ)։ Մինչդեռ նույն տարվա ընթացքում հանգստի և կեցության համար նա ծախսել է 330,000 ԱՄՆ դոլար (121,430,100 ՀՀ դրամ)։ Ստացվում է՝ մարզպետի հանգստի ծախսերը նրա պետական աշխատավարձը գերազանցում են շուրջ 20 անգամ։ 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 1 մլրդ 284 մլն դրամ։ Արսենյանի առևտրային կազմակերպություններում այսպիսի մասնակցություն ունի․ «ՌԵԼՈԱԴ» ՍՊԸ՝ 30 տոկոս, «Ջերմուկի Մայր գործարան»՝ 100 տոկոս։ 2024 թվականի հունվարից Արսենյանին է պատկանում նաև «Էդուքեյշն» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, նա ընկերության տնօրենն է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը Արսենյանի կինն էր՝ Մերի Արսենյանը։ Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ընկերությունից Արսենյանի կինը 1 մլն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ 3,2 մլն դրամի փոխառություն է ստացել։ Վահագն Արսենյանը տիրապետում է 4 ավտոկայանատեղիի Երևանի կենտրոնում։ Հետաքրքրական է, որ բոլոր ավտոկայանատեղիներն էլ գնվել են նույն օրը։ 2025 թվականին նրա ստացած եկամուտը կազմել է 19 մլն դրամ, որից 18 միլիոն դրամը փոխառություն է ամուսնուց։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 մլն դրամ, 15 հազար դոլար և 25 հազար եվրո։ Վահագն Արսենյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը հոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում։ Արսենյանը 2025-ի հոկտեմբերից զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին 2015-2021 թվականներին եղել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսենյանը նշանակվել էր Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեց նրան համայնքապետի թեկնածու։ Նա շուրջ չորս տարի ղեկավարեց Ջերմուկ համայնքը։ Արսենյանը ՔՊ կուսակցության անդամ է։ Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը
Նոր բնակարան Գերմանիայում, միլիոնավոր դոլարների կանխիկ, թանկարժեք մեքենաներ․ Վայոց ձորի մարզպետ, Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանի ֆինանսական միջոցները նախորդ տարվա համեմատ ավելացել են։ Սա պարզ է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի ուսումնասիրությունից։ Factor.am-ը նաև համեմատել է, թե նախորդ հայտարարագրի համեմատ ինչ նոր միջոցներ են ավելացել։ Գերմանիայի բնակարանը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 5 hours ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 5 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 6 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 6 hours ago
Related coverage

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են
1in.am / 5 hours ago

Փաշինյանն օգտվում է Արևմուտքի հակառուսական տրամադրություններից և միջամտում Եկեղեցու ներքին գործերին. Ռոբերտ Ամստերդամ
Aravot / 6 hours ago

Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է արձագանքի նրան, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ․ Ամստերդամ
Pastinfo / 7 hours ago

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան
A1plus / 8 hours ago