You are using an outdated browser. Please upgrade your browser. Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այս մասին X-ում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։ «Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, իսկ հետո իր սեփական հացահատիկի համար նոր երթուղիներ է փնտրում։ Էստոնիան նման երթուղիներ չի տրամադրի»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ դեռևս սեպտեմբերին ինքը նախազգուշացրել էր, որպեսզի ոչ ոք Էստոնիայի տարածքով ռուսական հացահատիկի փոխադրման ծրագրեր չկազմի։ Ցահքնան նշել է, որ Էստոնիայի իշխանությունները Լատվիայի և Լիտվայի հետ համատեղ աշխատում են, որպեսզի բալթյան նավահանգիստները Ռուսաստանի համար տարանցիկ երթուղի չդառնան։ Նա հավելել է, որ Էստոնիան չի օգնի Ռուսաստանին «ֆինանսավորել պատերազմը կամ հեշտացնել ագրեսիայի իրականացումը»։ Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ 2022 թվականին ընդունված պատժամիջոցների վերաբերյալ կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրանց հրապարակմանը հաջորդող օրը։ 2024 թվականին ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել Բելառուսից և Ռուսաստանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի՝ հացահատիկային մշակաբույսերի, յուղատու մշակաբույսերի և դրանց վերամշակված արտադրանքի, այդ թվում՝ ցորենի և եգիպտացորենի նկատմամբ։ Այս միջոցները չեն տարածվել երրորդ երկրներ տարանցման վրա։ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ մաքսատուրքը կկազմի 95 եվրո մեկ տոննա հացահատիկի համար։ Պարբերականի զրուցակիցներն այն ժամանակ նշել էին, որ այդ որոշումը կհանգեցնի գների առնվազն 50 տոկոսով աճի, ինչի հետևանքով պահանջարկը լիովին կվերանա։ Նշվում է, որ 2023 թվականին ԵՄ ներմուծումը Ռուսաստանից այս տեսակի արտադրանքի գծով հասել էր ռեկորդային՝ 4 միլիոն տոննայի, ինչը կազմում էր Եվրամիության ընդհանուր սպառման մոտ 1 տոկոսը։ Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով։ Այս մասին X-ում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան։ «Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական նավահանգիստների վրա, արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, իսկ հետո իր սեփական հացահատիկի համար նոր երթուղիներ է փնտրում։ Էստոնիան նման երթուղիներ չի տրամադրի»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ դեռևս սեպտեմբերին ինքը նախազգուշացրել էր, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 9 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 9 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 10 hours ago

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Factor.am / 10 hours ago
Related coverage

Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը
24TV / 24News / 14 minutes ago

Հանրապետության տարածքում այսօր սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 22 minutes ago

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս
1in.am / 27 minutes ago