You are using an outdated browser. Please upgrade your browser. Եվրահանձնաժողովը դադարեցրել է Սիեռա Լեոնին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Պատճառն այն է, որ այդ երկիրը հրաժարվել է ձերբակալել և Նիդերլանդներին հանձնել կոկաինի խոշոր մաքսանենգ Ջոս Լեյդեկերսին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է Նիդերլանդների արդարադատության նախարար Դավիդ վան Վիլը։ Մասնավորապես, Եվրամիության որոշմամբ՝ կասեցվել են այս տարի Սիեռա Լեոնի համար նախատեսված 18 միլիոն եվրոյի (20 միլիոն դոլար) վճարումները ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել երկրի վրա՝ Լեյդեկերսի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Վերջինս առնվազն 2023 թվականից ապաստան է գտել Սիեռա Լեոնում։ Նիդերլանդների քաղաքացի Լեյդեկերսը Նիդերլանդներում հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ ավելի քան 7 մետրիկ տոննա կոկաինի մաքսանենգության համար։ Իսկ Բելգիայում տարբեր գործերով նա ընդհանուր առմամբ դատապարտվել է շուրջ 100 տարվա ազատազրկման։ Նա Եվրոպայի ամենապահանջված փախստականներից է։ Նիդերլանդները պահանջել են նրա արտահանձնումը, սակայն Սիեռա Լեոնը մինչ այժմ հրաժարվել է համագործակցել։ Վան Վիլը հայտարարել է, որ եթե երկիրը շարունակի հրաժարվել համագործակցությունից, կարող է կասեցվել նաև հաջորդ տարվա համար նախատեսված 22,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար
Եվրահանձնաժողովը դադարեցրել է Սիեռա Լեոնին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Պատճառն այն է, որ այդ երկիրը հրաժարվել է ձերբակալել և Նիդերլանդներին հանձնել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 20 minutes ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 36 minutes ago

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից
1in.am / 1 hour ago

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին
1in.am / 2 hours ago
Related coverage

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում
168 Jham / 6 minutes ago

Վայելե՞լ երիտասարդությունը, թե՞ կործանել ապագան. ինչպե՞ս չսխալվել կարիերայի սկզբում
Armenian Business News (ABNews) / 18 minutes ago

«Արհեստական շնչառություն» անշարժ գույքի շուկային. Փաշինյանի հայտարարության հետքերով
Sputnik Armenia / 1 hour ago

Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի Տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի… Վարդան Բալյան
Azg / 3 hours ago