Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հարգանքի տուրք չմատուցեց 44-օրյա պատերազմի զոհերին, եւ ինչո՞ւ են պատերազմի տարելիցի օրերին «ֆեստիվառներ» ու համերգներ անցկացվում Հայաստանում։ «Նախ՝ 44-օրյա պատերազմի մասին ես 5 տարի անընդհատ խոսել եմ, այլեւս որեւէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել, նոր բան ասելու չկա։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք անընդհատ չենք անդրադառնում, հատուկ անդրադարձ չենք կատարում։ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, եւ դա նրա համար է, որպեսզի այնպես չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին ու եղբայրներին»,- ասաց նա։ Անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին, համերգ հեռարձակելու հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Ուզում եմ հասկանալ՝ 8 տարի հետո կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է։ Իսկ մնացած օրերի՞ն՝ ապրիլյան քառօրյա պատերազմին, սեպտեմբերի 13-ին։ Պրոբլեմն այն է, որն մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, եւ կարող է պարզվի, որ 365 օրերին մենք ողբերգություններով նշանավորված ենք»։ Նիկոլ Փաշինյանն «անպատեհ» անվանեց Հանրային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը։ Ասաց, որ ինքն էլ է փորձել պարզաբանումներ ստանալ։ Բայց հարցին, թե Հ1-ում այդ համերգի հեռարձակման համար պատասխանատվության ենթարկվողներ կլինե՞ն, չպատասխանեց։ Հարցին, որ ապրիլի 24-ին համերգներ չեն հեռարձակվում, իսկ ինչո՞ւ են պատերազմի տարելիցի օրերին հեռարձակվում, Փաշինյանը այսպես պատասխանեց․ «Ապրիլի 24-ը սահմանված է որպես հիշատակի օր։ Հանրային հեռուստատեսության պարզաբանումն էլ այդպես, որ իրենք, ըստ ամենայնի մի քիչ էլ ավտոմատի վրա դրված, առաջնորդվում են օրենքով»։ % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է»․ Փաշինյանը՝ պատերազմի զոհերի հիշատակը չհարգելու մասին
«Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր ենք սահմանել, եւ դա նրա համար է, որպեսզի այնպես չստացվի, որ տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին ու եղբայրներին»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Բժիշկ Ղազարյանն Անի Ավետիսյանից լուսանկար է հրապարակել
Aravot / 5 hours ago

750 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի․ Բաբկեն Թունյան
Aravot / 6 hours ago

«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ
Aravot / 6 hours ago

Դպրոցնում ՔՊ գաղափարախոսություն քարոզելու պահանջը լեգիտիմության պակասի ցուցիչ է.Վլադիմիր Մարտիրոսյան
Aravot / 6 hours ago
Related coverage

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 6 hours ago

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 6 hours ago

Асатрян: Иран может ударить по TRIPP, если… Трехдневная бомбёжка не поможет США
168 Jham / 6 hours ago

Շատ հետաքրքիր է, հիմա ո՞ւր են Ամուլսարը «կրծքով» շրջափակող պաշտպանները․ Բադալյան
168 Jham / 6 hours ago