You are using an outdated browser. Please upgrade your browser. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, իսկ հավատավոր ժողովուրդը դուրս է մնացել դրա կառավարումից։ Վարչապետն ընդգծեց, որ պետությունը ձեռնարկելու է օրենսդրական և իրավական բոլոր միջոցները՝ Եկեղեցու կառավարման ավանդույթը վերականգնելու և Գարեգին Բ-ին (Կտրիչ Ներսիսյանին) պաշտոնից հեռացնելու համար։ Վարչապետի պնդմամբ՝ Եկեղեցու ամենակարևոր հիմքը հավատացյալ ժողովուրդն է, այլ ոչ թե Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները։ Նրա խոսքով՝ հավատացյալները փաստացի զրկված են կառավարմանը մասնակցելուց, իսկ ավանդական կառույցները չեն գործում։ «Եկեղեցին ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները։ Եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, և հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից։ Մեր եկեղեցու կառավարման ավանդույթն է ծխական խորհուրդներ, թեմական խորհուրդներ, Ազգային-եկեղեցական ժողով, որը, ի հեճուկս սահմանվածության, չի հրավիրվել»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Դրանից հետո նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ։ «Հիմա քննիչ հանձնաժողով կստեղծվի և դրա արդյունքում պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի, և հավատավորները պետք է լիարժեք մասնակից լինեն եկեղեցու կառավարմանը»,-նշեց նա։ Վարչապետը շեշտեց, որ համայնքները պետք է որոշիչ ազդեցություն ունենան քահանաների նշանակման հարցում, իսկ պետության և Եկեղեցու հարաբերությունները, Սահմանադրության համաձայն, կարգավորվելու են օրենքով։ Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյանի) պաշտոնավարմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեՑ, որ նա պետք է հեռանա։ «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, և պետությունը բոլոր լծակները օգտագործելու է դրա համար… Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է, և ինքը պետք է հեռանա։ Որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ… և ոչ միայն որպես վարչապետ, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ»,-նշեց նա։ Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, իսկ հավատավոր ժողովուրդը դուրս է մնացել դրա կառավարումից։ Վարչապետն ընդգծեց, որ պետությունը ձեռնարկելու է օրենսդրական և իրավական բոլոր միջոցները՝ Եկեղեցու կառավարման ավանդույթը վերականգնելու և Գարեգին Բ-ին (Կտրիչ Ներսիսյանին) պաշտոնից հեռացնելու համար։ Վարչապետի պնդմամբ՝ Եկեղեցու ամենակարևոր հիմքը հավատացյալ ժողովուրդն է, այլ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Factor.am / 29 minutes ago

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Factor.am / 54 minutes ago

Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
Factor.am / 1 hour ago
Related coverage

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՉՊԵ՞Ս ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶ Է ՊԵՏՔ ԳՆԵԼ. ԲԱԴԱԼՅԱՆ
168 Jham / 16 minutes ago

Հայաստանի նենգափոխումը «Անատոլիայով». Արմեն Այվազյան
Azg / 27 minutes ago

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով
Infocom / 48 minutes ago

Քաղաքացիները մոլորվել էին Լանջազատում
A1plus / 1 hour ago