Սեպտեմբերի 30-ին կայացել է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Գերժամանակակից ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Երկու մասնաճյուղերի բացման արարողություններից բացի, տրվել է նաև երրորդի կառուցման մեկնարկը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում, անցկացվել է հիմնարկեքի արարողությունը: «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան «Freedom Arena» մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական: Հայաստանում նախադեպը չունեցող խաղային ու ֆասադային լուսավորությամբ և բարդ ինժեներական լուծումներով մարզադաշտում կայացած արարողությանը և գեղեցիկ շոու ծրագրին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: «Ոչ վաղ անցյալում անհնար թվացող և հավակնոտ մեր այս նախաձեռնությունն արդեն իսկ իրականություն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Շուրջ 20 մլն դոլար ներդրում, հազարից ավելի մարդկանց ներգրավում շինարարական գործընթացին, ինքնատիպ ճարտարապետական, ինժեներական և շինարարական լուծումներ, շուրջօրյա շինաշխատանքների իրականացում, նվիրվածություն և կամք, ահա թե ինչի շնորհիվ հնարավոր եղավ մեկ տարի և երեք ամիս առաջ կայացած շնորհանդեսից և հիմնարկեքի արարողությունից հետո իրականացնել այս ծրագիրը։ Իհարկե դա հնարավոր չէր լինի իրականացնել առանց պետական և քաղաքային իշխանությունների համակողմանի և ծանրակշիռ աջակցության, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին։ 2024 թվականի օգոստոս ամիսն էր, երբ կառավարությունը հավանություն տվեց մեր այս աննախադեպ ծրագրին, և երկու տարի անց այն արդեն իսկ իրականություն է։ Սա պետություն-մասնավոր սերտ համագործակցության լավագույն օրինակ է, որը վստահաբար կկրի շարունակական բնույթ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մեր նպատակներին առաջին իսկ օրվանից հավատալու և ամեն կերպ աջակցելու համար։ Կցանկանամ երախտագիտությունս հայտնել «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մեր ամբողջ թիմին և «Յուվենտուս» ակումբի մեր գործընկերներին։ Այս ամենը մեծ թիմային աշխատանքի արդյունք է։ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի ծրագրի շրջանակներում կառուցվել է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող բազմաֆունկցիոնալ մարզադաշտ՝ Հայաստանում նախադեպը չունեցող խաղային ու ֆասադային լուսավորությամբ և բարդ ինժեներական լուծումներով։ Կառուցվել է թվով 10 մեծ և փոքր, փակ և բաց, բնական և արհեստական խոտածածկով դաշտեր, ինչպես նաև ավազե դաշտ։ Իտալիայից Հայաստան ժամանած մարզիչների, ինչպես նաև Հայաստանի մարզերից ժամանած երեխաների համար կառուցվել է ժամանակակից հյուրանոց-կացարան։ Նշեմ, որ Հայաստանի մարզերից սելեկցիա անցած լավագույն խաղացողներն արդեն բնակվում են այնտեղ։ Ակադեմիայի շրջանակներում կառուցվել են թվով 18 հանդերձարաններ, կոնֆերանս դահլիճ, լսարաններ, մամուլի ասուլիսների սրահ, սպորտային մարմնամարզության դահլիճ, ֆիթնես և վերականգնողական գոտիներ։ Ակադեմիան հագեցած է մարզումային տվյալների հավաքագրման և վերլուծության նորագույն տեխնոլոգիաներով։ Ստեղծված են բոլոր պայմանները ֆուտբոլային աստղեր կերտելու և հետագայում Հայաստանի ազգային հավաքականը համալրելու համար։ Այս ամենին երբ գումարում ենք մեր իտալացի տեխնիկական տնօրենի և Իտալիայից Հայաստան ժամանած թվով 15 մարզիչների փորձը և եռանդը, իսկապես կարող ենք ասել, որ մեր ակադեմիայի սաներն ունեն ֆուտբոլային ապագա։ Երկու տարի առաջ սա երազանք էր, իսկ այսօր արդեն իսկ իրականություն։ Ծրագիրն իսկապես մասշտաբային էր, սակայն մենք կանգ չենք առնում։ Մենք նպատակ ունենք ակադեմիաների ծրագիրն իրականացնել նաև մարզերում։ Այսօր առավոտյան Նոր Հաճըն քաղաքի «Bosco Welltown» թաղամասում իրականացրեցինք «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքների հիմնարկեքի արարողությունը։ Այս մարզաբազան կդառնա ավելի մեծ և Հայաստանում նախադեպը չունեցող սպորտային էկոհամակարգի մի մասը։ Մենք նպատակ ունենք ակադեմիայի աշխարհագրությունն ընդլայնել Հայաստանի հարավային մարզեր ևս։ Մեր ծրագրի երկրորդ փուլով, հենց այստեղ՝ մարզադաշտի հարևանությամբ, կկառուցվի Հայաստանում նախադեպը չունեցող սպորտային բժշկական և վերականգնողական կենտրոն Medicina Dello Sport-ը, ինչպես նաև միջազգային դպրոց, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում։ Վերոնշյալ ծրագրերը սոցիալական, առողջապահական, կրթական և սպորտային բաղադրիչներից բացի Հայաստանի համար ունեն նաև տնտեսական մեծ ազդեցություն։ Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ շատ շուտով դուք կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին ևս։ Անելիքներ դեռ շատ ունենք, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ հայ երեխաների ֆուտբոլային աստղեր դառնալու երազանքի ուղին արդեն կառուցված է»,- նշել է Ալֆրեդ Սադոյանը: Երեկոյի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը: Պատվավոր հյուրերի թվում էր «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, որը Հայաստան ժամանած գլխավոր տնօրենի ու 15 իտալացի մարզիչների հետ բեմ է բարձրացել ու ողջունել ներկաներին: Տեսաուղերձով ներկաներին ողջունել է նաև «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ջորջո Կյելինին: Առավոտյան կայացել էր նաև Ավան վարչական շրջանի մասնաճյուղ ի բացման արարողությունը: «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնի հետ հանդիսավոր կտրել են կարմիր ժապավենը։ Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ, գործում է նաև մանկապարտեզ։ Միջոցառմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և այլք: Ավանի մասնաճյուղից հյուրերն ուղևորվել են Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամաս, որտեղ տրվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքների մեկնարկը: «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում արդեն մարզվում են հարյուրավոր երեխաներ։ Նրանց հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած 15 օտարերկրյա մարզիչներ, որոնք Հայաստան են բերել ակումբի ժամանակակից մարզչական մեթոդաբանությունը և գիտելիքահեն մոտեցումը։ Հարյուրավոր սաներ արդեն մասնակցում են Հայաստանի մանկապատանեկան առաջնություններին։ Ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, մասնակցելու «Յուվենտուսի» ակադեմիաների աշխարհի առաջնության խաղերին և իրենց կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում։ Դավիթ Եղիազարյան Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում» «Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
Սեպտեմբերի 30-ին կայացել է Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Գերժամանակակից ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Երկու մասնաճյուղերի բացման արարողություններից բացի, տրվել է նաև երրորդի կառուցման մեկնարկը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում, անցկացվել է հիմնարկեքի արարողությունը: «Հրազդան» …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Factor.am / 2 hours ago

Մահճակալ ու սառնարան՝ աղբամանի կողքին․ ԵԱՍՄ-ն սրանք տանելու պարտավորություն չունի
Factor.am / 2 hours ago

Փաշինյանը վաղուց է ասել՝ Քոչարյանը, Ծառուկյանը բանտում պիտի լինեն․ նստեցին 8-րդ տարում,ուղղորդու՞մ է
Factor.am / 2 hours ago

Արայիկ Հարությունյանը՝ Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերի մասին
Factor.am / 3 hours ago
Related coverage

Ռոմիկ Հարությունյանը՝ բռնցքամարտի Մ17 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Alpha News / 1 hour ago
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
Shant News / 3 hours ago

Армянский боксер Акоп Шарбатян завоевал золото чемпионата Европы U17
Sputnik Armenia / 3 hours ago

Ոսկե մեդալ Չեռնոգորիայից․ Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Alpha News / 3 hours ago