Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 քմ մակերեսով տարածքը ֆիզիկական անձին տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի իրավաչափությունը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով, 2003 թվականի սեպտեմբերի 16-ին, վարձակալության իրավունքով՝ բարեկարգման ու կանաչապատման պայմանով, 50 տարի ժամկետով հատկացվել է ֆիզիկական անձի, սակայն, արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և վարձակալողի միջև 2003 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է 10000 քմ մակերեսով զբոսայգու նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Հիդրոշինարարների» զբոսայգու՝ 10000 …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 3 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 4 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 4 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 4 hours ago
Related coverage

Ականատեսները հաղորդում են Սև ծովում Սոչի մոտ այրվող նավի մասին | azatutyun.am
Infocom / 2 hours ago

Փարիզում ցուցարարներն ավերում են խանութները. Մակրոնն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Sputnik Armenia / 3 hours ago

Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք
Hraparak / 4 hours ago

Փարիզում ցուցարարները սկսել են ջարդել գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը | shantnews.am
Infocom / 5 hours ago