Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները։ Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։ Անհրաժեշտ է, որ բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը։ Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանք՝ յուրաքանչյուր անձի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն երաշխավորելու համար։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները. ՄԻՊ
Անհրաժեշտ է, որ բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Папе римскому проведут операцию на легком
Aravot / 23 minutes ago

Զելենսկին մանրամասնել է՝ ինչ պայմաններով է Ուկրաինան պատրաստ դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները
Aravot / 34 minutes ago

Քաջ ու համարձակ էր եղբայրը
Aravot / 1 hour ago

Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին
Aravot / 1 hour ago
Related coverage

Վարդանյանը թե պատերազմի դաշտում է ցույց տվել իր նվիրվածությունը, թե քաղաքական պայքարի ժամանակ
Yerkir / 15 minutes ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 18 minutes ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
1in.am / 34 minutes ago

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
Factor.am / 1 hour ago