«2020-ի սեպտեմբերից 2023-ի սեպտեմբերին աշխարհը՝ պասիվ դիտորդի դերում ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում, որը հայտնի է նաև որպես Արցախ, տեղի ունեցած սարսափելի հանցագործություններին։ Ի վերջո, չնայած Ադրբեջանի պետական պաշտոնյաների՝ այնպիսի ծանր ենթադրյալ արարքների հետ անմիջական կապին, որոնց նկատմամբ իրավասություն և առաքելություն իրականացնելու համար ստեղծվել է Միջազգային քրեական դատարանը, որևէ գործողություն չձեռնարկվեց: Կարծում ենք, որ սա լուրջ սպառնալիք է»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Միջազգային քրեական դատարանին սպառնացող վտանգները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նա հիշեցրեց՝ երբ ընդունվեց Հռոմի ստատուտը, միջազգային հանրությունը պարտավորվեց ապահովել, որ մարդկության համար մտահոգիչ ամենածանր հանցագործություններն անպատիժ չմնան և միևնույն ժամանակ արձանագրեց․ «Այսօր մենք քննարկում ենք Միջազգային քրեական դատարանին սպառնացող հնարավոր վտանգները։ Սակայն մենք պետք է անդրադառնանք ևս մեկ վտանգի, որը կարող է առաջանալ հենց համակարգի ներսից՝ անգործությանը»։ Փաստելով, որ 2023-ի սեպտեմբերին ավելի քան 100,000 էթնիկ հայեր տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Դա, պարզ ու հստակ, էթնիկ զտում է։ Սակայն Միջազգային քրեական դատարանի կողմից ցուցաբերվեց անգործություն»։ Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ հավատում ենք իրական խաղաղությանը․ «Մենք հավատում ենք մեր երկրների միջև խաղաղությանը։ Բայց ես շատ լավ գիտակցում եմ և լիովին համոզված եմ, որ միջազգային հանրությունը նույնպես հասկանում է՝ առանց պատասխանատվության ապահովման իրական խաղաղություն լինել չի կարող։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ ընտրովի անգործությունն անընդունելի է ոչ Միջազգային քրեական դատարանի, ոչ էլ միջազգային հանրության համար։ Օրենքի գերակայությունը պետք է հաղթի»։ Արամ Վարդևանյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում % buffered00:0100:10UnmuteMuteDisable captionsEnable captions>PIPExit fullscreenEnter fullscreen Play HTML video END --> Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լրագրող
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Էթնիկ զտումը փաստ է, Միջազգային քրեական դատարանի անգործությունն անընդունելի է»․ Արամ Վարդևանյանը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ ամբիոնից խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Մենք հավատում ենք իրական խաղաղությանը, բայց այն պահանջում է արդարադատություն, միայն զինված հակամարտության բացակայությունը բավարար չէ»։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Տարօրինակ է, որ ՄԻՊ-ի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացվում են չհիմնավորված պնդումներ, այդ թվում՝ անգործության մասին, առանց պարզաբանում ստանալու. ՄԻՊ
Aravot / 6 minutes ago

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ
Aravot / 9 minutes ago

Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը. դատախազության հայցը բավարարվել է
Aravot / 13 minutes ago

COP17-ին ընդառաջ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի և Հայաստանի միջազգային պարտավորությունների տապալման վերաբերյալ հայտարարություն
Aravot / 17 minutes ago
Related coverage

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Armenian, Omani Foreign Ministers discuss regional developments
Public Radio of Armenia / 15 minutes ago

Միրզոյանն Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Sputnik Armenia / 15 minutes ago

«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 19 minutes ago