Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն և ձեռնարկել բոլոր իրական քայլերը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում անցկացվող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ այդպիսով հերթական անգամ փորձելով կեղծ պնդումներով արդարացնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը։ «Ադրբեջանի Հանրապետությունը, որպես ռազմական ագրեսիայի ծանր հետևանքներից տուժած երկիր, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դրանով իսկ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս ռազմական հակամարտությանը վերաբերող որոշումների կատարումը»,- հայտարարել է նա։ Խալաֆովը հավելել է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։ «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Ալիևի ներկայացուցիչը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն և ձեռնարկել բոլոր իրական քայլերը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում անցկացվող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ այդպիսով հերթական անգամ փորձելով …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago
Related coverage

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջ
168 Jham / 11 minutes ago

Սպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերը
168 Jham / 22 minutes ago

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառով
168 Jham / 32 minutes ago

Թուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկել
168 Jham / 39 minutes ago