Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխշահավետ համագործակցության և մեր ժողովուրդների միջև առկա սերտ կապերի շնորհիվ։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ հանձնառությամբ կիրագործենք այս նպատակն ու առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարգավաճում»: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով առավել խորացնելու և ամրապնդելու մեր փոխգործակցությունն ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում. Փաշինյան
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով մեր հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ և հավակնոտ համագործակցության նոր օրակարգ ձևավորելու նպատակով։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Калугин: Ереван пытается переложить ответственность за вывод базы в Гюмри на РФ
Aravot / 1 hour ago

«Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների». Հարութ Սասունյան
Aravot / 2 hours ago

ՌԴ-ն ուզում է վերցնել միջանցքը, որպեսզի կարողանա իրականացնել Թուրքիայի հետ իր ռազմավարական նպատակը. Դավիթ Շահնազարյան. factor.am
Aravot / 2 hours ago

Azerbaijan Sides with Pashinyan, Opposing Armenian Nationalists: Harut Sassounian
Aravot / 2 hours ago
Related coverage

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների
168 Jham / 22 minutes ago

Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ. Ալեն Սիմոնյան
168 Jham / 24 minutes ago

ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ
Armenpress / 26 minutes ago

ԱԺ-ն սկսում է հերթական նստաշրջանը՝ #ուղիղ
Pastinfo / 31 minutes ago