You are using an outdated browser. Please upgrade your browser. Ժամանակավորապես փակվել են Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ գազալցակայանները փակվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշեցին ՔԿ-ից։ Հարություն Մանուչարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, ով պաշտոնավարել է 2017-2022 թվականներին։ Մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է Բերդ քաղաքի քաղաքապետը։ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթանակ տարավ։ Սակայն, նույն թվականի հոկտեմբերին նա հայտարարեց ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ 2021-2022 թվականներից սկսած հայտնվել է իրավապահների թիրախում։ Մեղադրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և որդու կողմից կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու հետ կապված չարաշահումների մեջ։ Այս ընթացքում նա մի քանի անգամ ձերբակալվել ու կալանավորվել է։ 2026 թվականի օգոստոսին դատարանը մերժել է նրա կալանքը երկարացնելու միջնորդությունը։ 50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է 50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է