Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։ Միջոցառման ընթացքում առաջին անգամ հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հատուկ Ակբա բանկի 30-ամյակի առթիվ ստեղծած ջինգլը՝ կարճ, տպավորիչ և հեշտ հիշվող երաժշտական գործ, որը կդառնա Ակբայի երաժշտական այցեքարտը։ Միջոցառման շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց եռակողմ համագործակցությամբ ձայնագրված՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոնի» պիտակի ներքո թողարկված «Ազնավուրիանա» ալբոմից ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործություններ նույն համագործակցության արդյունքում ձայնագրված «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմից։ Երեկոյի հատուկ հյուրն էր ֆրանսիացի հայտնի թավջութակահարուհի Կամիլ Թոման։ Ակբա բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին։ Բանկի ավելի քան 300,000 Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ գործարքներից ստացված եկամտից բանկն իր սեփական շահույթի հաշվին միջոցներ է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն ու հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։ «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ արժեքներ ենք տալիս մեր հասարակությանը, քանի որ արժեքավոր է գրագետ, կրթված, առողջ հասարակություն ունենալը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը շատ երկար կտևի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: ««Հայաստան» համահայկական հիմնադրամը և Ակբա բանկը համագործակցության փայլուն օրինակ ունեն։ Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների գործարքներից ստացված միջոցների շնորհիվ մենք Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր ենք իրականացնում։ Մենք այս կերպ ոչ միայն անհրաժեշտ միջոցներ ենք հավաքագրում ծրագրերի իրականացման համար, այլ նաև հնարավորություն ենք տալիս 300,000-ից ավելի քարտապանների մասնակիցը դառնալ մեր ծրագրերի իրականացմանը, համայնքների հզորացմանը և, ի վերջո, մեր պետության ուժեղացմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։ «Վերջին 3-4 տարիների ընթացքում Visa Բարերար ծրագրի շրջանակում Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մի քանի շատ նշանակալի ծրագրեր են իրականացրել: Այսօրվա համերգն առաջին հերթին նվեր էր մեր գործընկերներին, աշխատակիցներին։ Երկրորդ հերթին՝ հաշվետվություն էր կատարված աշխատանքի և արդյունքների մասին։ Երրորդ հերթին՝ ապագա ծրագրերի իրականացման նոր մեկնարկի ազդարարումն էր»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի ղեկավար Նարեկ Ասատրյանը: Համերգի մասնակիցները հնարավորություն ստացան նաև VR ակնոցների միջոցով «ճանապարհորդել» Մարտիրոս Սարյանի կտավներում, լինել դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հնչյունների ներքո։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը
Միջոցառման ընթացքում առաջին անգամ հնչեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հատուկ Ակբա բանկի 30-ամյակի առթիվ ստեղծած ջինգլը՝ կարճ, տպավորիչ և հեշտ հիշվող երաժշտական գործ, որը կդառնա Ակբայի երաժշտական այցեքարտը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով
Aravot / 5 minutes ago

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
Aravot / 9 minutes ago

«Պրոբլեմ է այն, որ ադրբեջանցի զինվորը կրակել, վնասել է քաղաքացուն, եթե այդ ամեն ինչը չլիներ, մենք հենց նույն օրը նրան կվերադարձնեինք Ադրբեջանին»
Aravot / 13 minutes ago

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է. անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր
Aravot / 16 minutes ago
Related coverage

Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
Armenian Business News (ABNews) / 20 minutes ago

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ
168 Jham / 22 minutes ago

Եղվարդում կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի»-ի լցակայանի գործունեությունը
Hetq / 23 minutes ago

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացումը. լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Shant News / 25 minutes ago