You are using an outdated browser. Please upgrade your browser. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել դիզելի արտահանման արգելքը։ Նա հայտարարել է, որ դիտարկում է դիզելի արտահանման արգելք սահմանելու հնարավորությունը. «Ես մտածում եմ այդ մասին»։ Իրանի և Հորմուզի նեղուցի իրավիճակին անդրադառնալով՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «բառացիորեն վերահսկում է Հորմուզի նեղուցը» և ունի «լիակատար վերահսկողություն»։ Միաժամանակ նա հավելել է, որ իրավիճակը կարող է փոխվել, օրինակ՝ եթե «նրանք մեկ ական տեղադրեն»։ Ռուսաստանի վերաբերյալ Թրամփը նշել է, որ դիզելի շուկայի վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում ոչ թե Մերձավոր Արևելքի, այլ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Դիզելը շատ ավելի մեծ վնաս է կրում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Այդ դիզելային նավթավերամշակման գործարանները տագնապալի արագությամբ շարքից դուրս են գալիս։ Եթե դա տեղի չունենար, մենք դիզելի խնդիր չէինք ունենա»,- ասել է Թրամփը։