You are using an outdated browser. Please upgrade your browser. Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը հոկտեմբերի 1-ին կոչ է արել Հյուսիսային Կորեային նպաստել վստահության վերականգնմանը և վերսկսել երկխոսությունը։ Հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Սեուլն ու Փհենյանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցրել ականային միջադեպի շուրջ, որը Հարավային Կորեայի զինված ուժերի և ՄԱԿ-ի հրամանատարության գնահատմամբ զինադադարի խախտում էր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Հույս ունեմ, որ Հյուսիսը այժմ կմիանա մեզ վստահությունը վերականգնելու և երկարատև ընդմիջումից հետո երկխոսությունը վերսկսելու ճանապարհին», – ասել է Լին՝ Երկրի զինված ուժերի օրվան նվիրված ելույթում։ Նա հավելել է, որ իր վարչակազմը «հետևողականորեն կշարունակի գործնական միջոցառումներ ձեռնարկել երկու Կորեաների միջև ռազմական լարվածությունը նվազեցնելու համար»։ Հարավային Կորեայի զինված ուժերը և ՄԱԿ-ի հրամանատարությունը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան խախտել է Կորեական պատերազմի զինադադարը՝ անցյալ շաբաթ ապառազմականացված գոտում ականի պայթյունից հետո, որի հետևանքով երեք հարավկորեացի զինծառայող վիրավորվել էր։ Պաշտպանական բարեփոխումների լայնածավալ ծրագրի շրջանակում Լին իր ելույթում նաև հայտարարել է, որ Հարավային Կորեան մինչև 2030-ականների կեսերը կկառուցի միջուկային էներգիայով աշխատող սուզանավեր և կարդիականացնի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ արհեստական բանականության վրա հիմնված հրամանատարության և կառավարման համակարգերն ու բարձր էներգիայի լազերային որսացող համակարգերը։ Նրա խոսքով՝ արդիականացման ծրագիրը ներառելու է նաև արհեստական բանականության կարողությունների ընդլայնում, զինված ուժերի կառուցվածքի վերափոխում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը հոկտեմբերի 1-ին կոչ է արել Հյուսիսային Կորեային նպաստել վստահության վերականգնմանը և վերսկսել երկխոսությունը։ Հայտարարությունը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 6 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 7 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 7 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 8 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 10.10.2026
Shant News / 3 hours ago

«Ես կարգավորել եմ 8 պատերազմ». Թրամփը կրկին վրդովվել է, որ մնացել է առանց Խաղաղության Նոբելյան մրցանակի
168 Jham / 5 hours ago

Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել
168 Jham / 5 hours ago

Նախիջևանը՝ թուրքական ֆորպոստ․ ուժերի հավասարակշռության փլուզումը Հայաստանի ու Իրանի քթի տակ
Pastinfo / 5 hours ago