ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը. «Քաղաքական մարդու, այն էլ ԱԺ պատգամավորի խոսքը, հատկապես միջազգային լրջագույն հարթակում, հանրային, իրավական և քաղաքական բացառիկ պատասխանատվություն է ենթադրում և պարտադրում։ Ցավոք, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող Հ․ Գրիգորյանի պարագայում նրա խոսքի անպատասխանատվությունը դրդեց ԵԽԽՎ նիստը վարողին ընդհատել պատգամավորին և փորձել նրան վերադարձնել օրակարգ։