Factor.am-ը ահազանգեր է ստացել, որ Մուրացանի հոսպիտալի պատերից զինվորների՝ երկու տարի առաջ հեռացված լուսանկարներն այդպես էլ չեն վերադարձվել։ Դեռ 2024 թվականին Factor.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Կենտրոնական կլինիկական զինվորական (Մուրացան) հոսպիտալի ադմինիստրացիայի 2-րդ հարկից հեռացվել են Արցախյան պատերազմում նահատակված զինվորների լուսանկարները։ Այն ժամանակ ՊՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են։ Ըստ ՊՆ-ի՝ տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ էին իրականացվում, իսկ Փառքի անկյուններում ոճային առումով արդիականացման աշխատանքներ էին արվում։ Factor.am-ը նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2024 թվականին հոսպիտալից հեռացված լուսանկարները վերադարձվել են իրենց նախկին տեղերը։ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց, որ Մուրացանի հոսպիտալի խորհրդակցությունների դահլիճում նախկին պաշտոնատար անձանց լուսանկարներ են եղել, որոնք հետագայում փոխարինվել են տեղեկատվական նյութերով։ «Մուրացանի հոսպիտալում փառքի անկյուն երբևէ չի եղել, ուստի շահարկման որևէ առիթ ևս չկա։ Այս պահին փառքի անկյուններ կան բոլոր զորամասերում, նաև արդիականացվել են տեղեկատվության և ժամանցի սենյակները, որոնք պարբերաբար ցուցադրվում են ՊՆ հոլովակներում»,- ասաց ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին. factor.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago
«Զեկույցը պատրաստվել էր Ադրբեջանի հետախուզության համար». Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով – Spiegel
Aravot / 2 hours ago

Калугин: Ереван пытается переложить ответственность за вывод базы в Гюмри на РФ
Aravot / 5 hours ago

«Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդեմ հայ ազգայնականների». Հարութ Սասունյան
Aravot / 5 hours ago
Related coverage

Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո
Factor.am / 7 hours ago

24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Factor.am / 8 hours ago

Александр Крылов: Цена на газ повысится, дальше могут быть новые приграничные инциденты
168 Jham / 8 hours ago