Այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.8 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-հունիսին Հայաստան է այցելել 1 մլն 41 հազար 598 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 907 հազար 135։ Միաժամանակ, ուշագրավ փոփոխություն է արձանագրվել զբոսաշրջության կառուցվածքում․ զբոսաշրջիկների թվի աճը չի ուղեկցվել հյուրանոցներում տեղավորվածների ավելացմամբ։ Ընդհակառակը՝ հյուրանոցներում տեղավորված զբոսաշրջիկների թիվը 8.4 հազարով նվազել է՝ 382 հազար 659-ից հասնելով 374 հազար 250-ի։ Փոխարենը 27.2 տոկոսով աճել է բարեկամների կամ հարազատների տներում, վարձով տրվող բնակարաններում և այլ կացարաններում տեղավորվածների թիվը։ Զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության մեջ ևս էական փոփոխություններ են արձանագրվել։ ԱՊՀ երկրներից ժամանողների մասնաբաժինը 39.9 տոկոսից հասել է 48.4 տոկոսի։ Հիմնական աճը Ռուսաստանից ժամանողների հաշվին է։ Նրանց մասնաբաժինը Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ 37.6 տոկոսից հասել է 45.7 տոկոսի, իսկ Ռուսաստանի ուղղությունից զբոսաշրջիկների թիվն աճել է 18.8 տոկոսով։ Աճ է գրանցվել նաև Եվրամիության երկրներից ժամանումների դեպքում։ ԵՄ երկրների մասնաբաժինը 14.2 տոկոսից հասել է 17.3 տոկոսի։ Առանձին շուկաներից հատկապես նկատելի է Նիդերլանդներից ժամանումների աճը՝ 37.8 տոկոսով, Իտալիայից՝ 26.1 տոկոսով, իսկ ԵՄ մյուս երկրներից՝ 29.6 տոկոսով։ Միևնույն ժամանակ, զգալի անկում է գրանցվել Իրանից ժամանումների դեպքում։ Իրանցի զբոսաշրջիկների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 50.2 տոկոսով։ Եթե 2025 թվականի հունվար-հունիսին նրանք կազմել էին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 8.2 տոկոսը, ապա 2026-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է մինչև 4.2 տոկոս։ ԱՄՆ-ից ժամանողների թիվն էլ նվազել է 11.6 տոկոսով, իսկ նրանց մասնաբաժինը՝ 7 տոկոսից հասել է 6.3 տոկոսի։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 58.5 տոկոսը եկել է հանգստի և ժամանցի նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 56.1 տոկոս էր։ Հանգստի և ժամանցի նպատակով այցելությունների թիվն աճել է 1.9 տոկոսով։ Փոխարենը նվազել է գործնական նպատակով Հայաստան այցելությունների թիվը՝ 9.5 տոկոսով։ Այս խմբի մասնաբաժինը ընդհանուր զբոսաշրջային հոսքում 39.5 տոկոսից նվազել է մինչև 36.6 տոկոս։ Աճել են նաև բուժման նպատակով այցելությունները՝ 12 տոկոսով, իսկ այլ նպատակներով այցելությունները՝ 12.4 տոկոսով։ Միաժամանակ նվազել է նաև Հայաստանից արտերկիր մեկնող զբոսաշրջիկների թիվը։ 2026 թվականի հունվար-հունիսին արտերկիր է մեկնել 686 հազար 277 ՀՀ բնակիչ, որոնք վիճակագրական մեթոդաբանությամբ համարվում են զբոսաշրջիկ։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում նրանց թիվը 748 հազար 331 էր։ Ասել է, թե արտագնա զբոսաշրջությունը նվազել է 8.3 տոկոսով։ Առավել զգալի փոփոխություն է գրանցվել տուրիստական գործակալությունների միջոցով կազմակերպվող ուղևորությունների դեպքում։ Դրանց թիվը 12 հազար 214-ից նվազել է մինչև 7 հազար 457՝ 38.9 տոկոսով։ Միևնույն ժամանակ, արտերկիր մեկնող զբոսաշրջիկների գերակշիռ մասը շարունակում է ճանապարհորդությունը կազմակերպել ինքնուրույն․ 2026 թվականի առաջին կիսամյակում այդպես է կազմակերպվել 678 հազար 820 ուղևորություն։
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Այս տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14.8 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ հունվար-հունիսին Հայաստան է այցելել 1 մլն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 8 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 9 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 9 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 9 hours ago
Related coverage

Թուրքիան հարևան երկրներից ամենաշատ արտհանումն արել է դեպի Իրաք
168 Jham / 6 hours ago

The region’s economic activity is projected to ease to 2.2% this year – World Bank Group
Aravot / 6 hours ago

«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱ-ի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում
Aravot / 6 hours ago

Ջեֆրի Սաքս․ Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին
168 Jham / 7 hours ago