Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Ռուսաստանի կողմից որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Վաշինգտոնի կողմից ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հարցի քննարկման հնարավորությունը՝ նշելով, որ հարցի նման ձևակերպումն անտեղի է։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Նման ձևակերպմամբ այս թեման չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել, քանի որ մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի գոյությունը և կարծում ենք, որ հարցի նման ձևակերպումը բացարձակապես անտեղի է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Միաժամանակ նա նշել է. «Ինչ վերաբերում է նախկինում տեղի ունեցած տարբեր (խմբ.՝ բանտարկյալների) փոխանակումներին, ապա մեր հատուկ ծառայություններն այս հարցով շարունակում են կանոնավոր շփումները»։ Լրագրողի հստակեցնող հարցին պատասխանելով՝ Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ որոշ բանտարկյալների ազատ արձակման դիմաց պատժամիջոցների թուլացման հարցն ԱՄՆ-ի հետ սկզբունքորեն չի քննարկվում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Ռուսաստանի կողմից որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Վաշինգտոնի կողմից ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հարցի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Կառավարությունն առաջարկում է ավելի շատ վճարել, որ պաշտոնյաներն ավելի քիչ գողանան
1in.am / 18 hours ago

Բաքուն կառուցում է երկաթուղին և փորձում վերաշարադրել Վաշինգտոնի պայմանավորվածությունները
1in.am / 19 hours ago

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ
1in.am / 19 hours ago

Իշխանությանը մեկ հարց կա՝ արդյոք գիտության զարգացումը հանդիսանում է երկրի ռազմավարական նպատակ
1in.am / 19 hours ago
Related coverage
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago

An attempt to transfer mobile phones to incarcerated individuals by a correctional officer has been thwarted.
Noyan Tapan TV / 18 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / 18 hours ago

Իր որդու սպանության համար մեղադրվողի ազատությունն է ուզում որդեկորույս մայրը. ընտանեկան դրամա
5TV Armenia / 18 hours ago