Նեյրոտարբերությունը ոչ միայն մարտահրավեր է, այլև՝ ներուժ. այս գաղափարն էր ընկած նեյրոտարբերությանը նվիրված գործնական աշխատարանների հիմքում, որոնք օրերս անցկացվեցին Երևանում: Աշխատարաններն անցկացվեցին «Neuro-Talent» հայ-լեհական ծրագրի շրջանակում: Հայաստան էին ժամանել լեհական Mental Health Friends Network Foundation-ի մասնագետները: Ինչպե՞ս են աուտիզմը և ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ) ազդում կենտրոնացման, աշխատանքի և առօրյա գործունեության կազմակերպման, հաղորդակցության ու սթրեսին արձագանքելու վրա, ինչպե՞ս կանխել գերծանրաբեռնվածությունը և ստեղծել պայմաններ, որոնց առկայության դեպքում տարբեր մարդիկ կարող են լավագույնս օգտագործել իրենց կարողությունները. այս հարցերն էին ընկած աշխատարանների առանցքում։ Մանրամասները՝ տեսանյութում: Նկարը գեներացված է ԱԲ-ով Աննա Բաբաջանյան