Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որին ԱԽ անդամներից բացի մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։