Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։ Արշավի շրջանակում տնտեսավարողները կարող են ինչպես ներգրավել նոր ֆինանսավորում, այնպես էլ վերաֆինանսավորել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկային պարտավորությունները։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը, շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքերի մարմանը և ընթացիկ ծախսերի կատարմանը։ «Շիրակի մարզը կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման, հատկապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտների ներուժի իրացման տեսանկյունից։ Մարզում գործող բիզնեսին անհրաժեշտ է ոչ միայն հասանելի ֆինանսավորում, այլև դրա առանձնահատկություններին ու դրամական հոսքերին համապատասխանող ճկուն լուծումներ։ «Shirak Restart»-ով առաջարկում ենք մրցունակ տոկոսադրույք, ֆինանսավորման նպատակների լայն շրջանակ, մարման արտոնյալ ժամանակաշրջանի հնարավորություն և մի շարք հավելյալ առավելություններ՝ բիզնեսի զարգացման ու արդյունավետ կառավարման համար։ Ընդ որում՝ վարկային հայտի ուսումնասիրության վճար չի նախատեսվում, իսկ մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում տրամադրման միանվագ վճարը 0% է»,- նշել են Կոնվերս Բանկում։ Վարկերը տրամադրվում են 1 մլն ՀՀ դրամից սկսած՝ 12–120 ամիս մարման ժամկետով։ Ֆինանսավորման առավելագույն գումարը կարող է կազմել գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի մինչև 100%-ը։ Վարկի առաջին 36 ամիսների համար գործում է հաստատուն տոկոսադրույք։ Բիզնեսի դրամական հոսքերի կառավարումն առավել ճկուն դարձնելու նպատակով վարկի մայր գումարի մարման համար կարող է տրամադրվել մինչև վեցամսյա արտոնյալ ժամանակահատված։ «Shirak Restart» արշավը ֆինանսավորման հատուկ պայմաններից բացի ներառում է նաև բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ մի շարք բանկային ծառայություններ։ Արշավի շրջանակում առանց վճարի կտրամադրվեն հետևյալ ծառայությունները՝ -նոր ընթացիկ հաշվի բացում և սպասարկում, -«Ինտերնետ բանկ» համակարգի՝ մեկ օգտագործողի հասանելիություն, -մեկ Visa Business քարտի տրամադրում և սպասարկում, -ՀՀ դրամով փոխանցումներ, -ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով, ԱՄԷ դիրհամով և Չինական յուանով՝ սահմանված ուղղություններով միջազգային փոխանցումներ։ Հաճախորդները կարող են օգտվել նաև «Converse Markets» արտարժույթի առցանց փոխարկման հարթակից։ Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211 Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար
Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 7 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 8 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 8 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 8 hours ago
Related coverage

Թուրքիան հարևան երկրներից ամենաշատ արտհանումն արել է դեպի Իրաք
168 Jham / 5 hours ago

The region’s economic activity is projected to ease to 2.2% this year – World Bank Group
Aravot / 5 hours ago

«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱ-ի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում
Aravot / 5 hours ago

Ջեֆրի Սաքս․ Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին
168 Jham / 5 hours ago