Ավելի քան երկու տասնամյակ Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած Կամո Արեյանը մեղադրյալի աթոռին է: Նրան վերագրվում է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում անօտարելի հողատարածք օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման արարք: Ըստ մեղադրանքի՝ Կամո Արեյանը 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-727 հրամանագրով, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող’ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետը եղել է Երվանդ Զախարյանը: Այսօր բացման խոսքով հանդես եկան հանրային մեղադրողն ու պաշտպանական կողմը: Արեյանի պաշտպանը նշեց, որ նա անօրինական գործողություն չի կատարել, ինչպես նաև չի ունեցել այն լիազորությունները, որոնք, ըստ մեղադրանքի նկարագրության, չարաշահել է: Մանրամասները՝ տեսանյութում: Արաքս Մամուլյան
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավելի քան երկու տասնամյակ Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած Կամո Արեյանը մեղադրյալի աթոռին է: Նրան վերագրվում է Երևանի քաղաքապետարանի տեղակալի պաշտոնում անօտարելի հողատարածք օտարելու գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման արարք: Ըստ մեղադրանքի՝ Կամո Արեյանը 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, «Երևան քաղաքում պետական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 9 hours ago
Related coverage

ԹՐԻՓՓ–ն ու եվրաինտեգրումը անհամատեղելի են. փորձագետը խորհուրդ է տալիս դադար վերցնել
Sputnik Armenia / 9 minutes ago

Возможно, Запад прошел точку невозврата: Дмитриев – о протестах во Франции
Sputnik Armenia / 20 minutes ago

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ
Armenpress / 2 hours ago