Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

1in.am Armenia· Sep 30
Politics

Gas prices in the language of politics

Գազի գինը՝ քաղաքականության լեզվով

Leonid Kalashnikov has made a rather telling statement for Armenia, hinting that in exchange for Yerevan's policy of rapprochement with Europe, Russia...

Լեոնիդ Կալաշնիկովը հանդես է եկել Հայաստանի համար բավական խոսուն հայտարարությամբ՝ ակնարկելով, որ Երևանի՝ Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության դիմաց Ռուսաստանը …

Gas prices in the language of politics

Leonid Kalashnikov has made a rather telling statement for Armenia, hinting that Russia may also reconsider the preferential gas price in exchange for Yerevan’s policy of rapprochement with Europe.

Լեոնիդ Կալաշնիկովը հանդես է եկել Հայաստանի համար բավական խոսուն հայտարարությամբ՝ ակնարկելով, որ Երևանի՝ Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության դիմաց Ռուսաստանը կարող է վերանայել նաև գազի արտոնյալ գինը։

The significance of this statement is greater than the possible increase in gas prices. In Kalashnikov’s formulations, the preferential price is presented as an advantage given in exchange for political loyalty. According to him, Russia has “given” Armenia cheap energy resources, and in the event of Yerevan’s rapprochement with Europe, it can change these conditions and prices.

Այս հայտարարության նշանակությունը գազի հնարավոր թանկացումից ավելի մեծ է։ Կալաշնիկովի ձևակերպումներում արտոնյալ գինը ներկայացվում է որպես քաղաքական հավատարմության դիմաց տրված առավելություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին «երես է տվել» էժան էներգակիրներով, իսկ Երևանի եվրոպական մերձեցման դեպքում կարող է փոխել այդ պայմաններն ու գները։

The formulation “I think the gas price will also increase” makes this logic much more concrete. The meaning of Kalashnikov’s words is quite clear: the preferential gas price is presented as a condition that can change due to Armenia’s foreign policy choices. Thus, economic dependence also acquires political value and can be used to influence Yerevan’s decisions.

«Կարծում եմ՝ գազի գինն էլ կբարձրանա» ձևակերպումը այդ տրամաբանությունը դարձնում է շատ ավելի կոնկրետ։ Կալաշնիկովի խոսքի իմաստը բավական պարզ է․ գազի արտոնյալ գինը ներկայացվում է որպես պայման, որը կարող է փոխվել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունների պատճառով։ Այսպիսով տնտեսական կախվածությունը ստանում է նաև քաղաքական արժեք և կարող է օգտագործվել Երևանի որոշումների վրա ազդեցություն գործադրելու համար։

For Armenia, Kalashnikov’s statement is of particular importance in this context. The low price of Russian gas has been one of the economic pillars of Armenian-Russian relations for years and has often been presented by Moscow as a special condition or support. The problem lies in that very vocabulary. Long-term energy contracts are usually built on the calculation of price, volume, infrastructure and mutual benefit. When the preferential price is presented as an advantage given in exchange for political behavior, the energy contract already acquires a political meaning. The gas tariff becomes a means of influence.

Հայաստանի համար Կալաշնիկովի հայտարարությունն այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի։ Ռուսական գազի ցածր գինը տարիներ շարունակ եղել է հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական հենարաններից մեկը և Մոսկվայի կողմից հաճախ ներկայացվել է որպես հատուկ պայման կամ աջակցություն։ Խնդիրը հենց այդ բառապաշարի մեջ է։ Երկարաժամկետ էներգետիկ պայմանագրերը սովորաբար կառուցվում են գնի, ծավալի, ենթակառուցվածքի և փոխադարձ շահի հաշվարկի վրա։ Երբ արտոնյալ գինը ներկայացվում է որպես քաղաքական վարքագծի դիմաց տրված առավելություն, էներգետիկ պայմանագիրը ստանում է արդեն քաղաքական իմաստ։ Գազի սակագինը դառնում է ազդեցության միջոց։

The main issue in this story for Armenia is not the size of the tariff. The main thing is the price that the state pays for excessive dependence.

Հայաստանի համար այս պատմության գլխավոր հարցը սակագնի չափը չէ։ Գլխավորը այն գինն է, որը պետությունը վճարում է չափազանց մեծ կախվածության համար։

Cheap gas can bring significant benefits to the economy for years, but at the same time deepen dependence. Over time, the low price becomes the starting point for the entire economy, from the state budget and business calculations to the daily expenses of families. Long-term energy dependence also gradually limits the freedom of foreign policy choice. At that moment, the gas pipeline becomes not only a source of energy, but also a lever for influencing the country's political choices.

Էժան գազը տարիներ շարունակ կարող է տնտեսությանը զգալի օգուտ տալ, բայց նույն ընթացքում խորացնել կախվածությունը։ Ցածր գինը ժամանակի ընթացքում դառնում է ամբողջ տնտեսության ելակետը՝ պետական բյուջեից ու բիզնեսի հաշվարկներից մինչև ընտանիքների ամենօրյա ծախսեր։ Երկարատև էներգետիկ կախվածությունը աստիճանաբար սահմանափակում է նաև արտաքին քաղաքական ընտրության ազատությունը։ Այդ պահին գազատարը դառնում է արդեն ոչ միայն էներգիայի աղբյուր, այլև երկրի քաղաքական ընտրությունների վրա ազդելու լծակ։

Armenia’s response should be a policy of reducing dependence. Expanding gas supplies from Iran, increasing electricity exchange opportunities, developing solar and other renewable sources, introducing large-scale storage systems, choosing new nuclear capacities, and increasing energy efficiency can all reduce the political price of Armenia’s energy dependence. Energy diversity and storage capacity are already among the material foundations of foreign policy independence.

Հայաստանի պատասխանը պետք է լինի կախվածությունը նվազեցնող քաղաքականությունը։ Իրանից գազի մատակարարումների ընդլայնումը, էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունների մեծացումը, արևային ու մյուս վերականգնվող աղբյուրների զարգացումը, մեծածավալ կուտակիչ համակարգերի ներդրումը, նոր ատոմային հզորությունների ընտրությունը և էներգաարդյունավետության բարձրացումը միասին կարող են նվազեցնել Հայաստանի էներգետիկ կախվածության քաղաքական գինը։ Էներգետիկ բազմազանությունն ու կուտակման կարողությունը արդեն արտաքին քաղաքական ինքնուրույնության նյութական հիմքերից են։

Kalashnikov’s statement shows that Armenia’s European rapprochement is already entering the field of economic counteraction. The issue of gas prices is now being added to Russian restrictions, and the European Union is trying to open alternative markets and opportunities for the Armenian economy. Against this background, Armenia’s foreign policy choice is also becoming a geopolitical choice: between markets, energy, and infrastructure. The most important conclusion of this story is not about the price of gas. It concerns the price of the state’s freedom. A country whose heating, industry, or foreign trade is too dependent on an external center capable of imposing political conditions has limited room for independent decisions.

Կալաշնիկովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի եվրոպական մերձեցումը արդեն մտնում է նաև տնտեսական հակազդեցության դաշտ։ Ռուսական սահմանափակումներին այժմ ավելանում է գազի գնի թեման, իսկ Եվրամիությունը փորձում է հայկական տնտեսության համար այլընտրանքային շուկաներ ու հնարավորություններ բացել։ Այս ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը դառնում է նաև աշխարհատնտեսական ընտրություն՝ շուկաների, էներգիայի և ենթակառուցվածքների միջև։Այս պատմության ամենակարևոր եզրակացությունը գազի գնի շուրջ չէ։ Այն վերաբերում է պետության ազատության գնին։ Երկիրը, որի ջեռուցումը, արդյունաբերությունը կամ արտաքին առևտուրը չափազանց մեծ չափով կախված են քաղաքական պայմաններ առաջադրելու ունակ արտաքին կենտրոնից, սահմանափակ տարածք ունի ինքնուրույն որոշումների համար։

Kalashnikov’s statement once again shows the political price of dependence. For Armenia, the issue is not another gas tariff, but that external economic levers have as little influence as possible on the country’s political decisions. This requires a more independent energy system, more diverse markets, and less dependence on one center, any center, be it Moscow, Brussels, or Washington.

Կալաշնիկովի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս կախվածության քաղաքական գինը։ Հայաստանի համար խնդիրը գազի հերթական սակագինը չէ, այլ այն, որ արտաքին տնտեսական լծակները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան երկրի քաղաքական որոշումների վրա։ Դա պահանջում է ավելի ինքնուրույն էներգետիկ համակարգ, ավելի բազմազան շուկաներ և ավելի քիչ կախվածություն մեկ կենտրոնից, որևէ կենտրոնից՝ կլինի Մոսկվան, Բրյուսելը, թե Վաշինգտոնը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.