Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, ծանոթացել նրանց կողմից բարձրաձայնված հարցերին, ինչպես նաև ՄԻՊ միջամտությամբ դրանց տրված լուծումներին։ Վերջին շրջանում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել են լուծում, իսկ մյուս հարցերի առնչությամբ Պաշտպանի մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրավասու մարմնի հանձնառությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։ Որպես ընդհանուր սկզբունք` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ և համապատասխանի մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին` բացառելով անհարկի խստացված կամ արտոնյալ մոտեցումները: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին առնչվող խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ համակարգային լուծումներ։ Այցի ընթացքում բարձրացված հարցերը ևս կհասցեավորվեն իրավասու մարմիններին»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
1in.am / 43 minutes ago

Ատոմային ենթակառուցվածքները մաշվում են. լուրջ ուշադրություն է անհրաժեշտ
1in.am / 2 hours ago

Հուսիները կրկին հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանին․ կան զոհեր
1in.am / 3 hours ago

Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
1in.am / 3 hours ago
Related coverage

Միգրացիոն տվյալների կառավարման մեջ կկիրառվեն ԱԲ և նոր տեխնոլոգիաներ
Armenian Business News (ABNews) / 5 minutes ago

COP17-ի անցակցման համար 2 մլն 166 հազ. ԱՄՆ դոլար է հատկացվել. ԱԺ-ում օրինագիծ են քննարկում
24TV / 24News / 6 minutes ago

ԱԺ նախագահին չի հաջողվում պատշաճ կազմակերպել ԱԺ աշխատանքները. Էդգար Ղազարյան
24TV / 24News / 7 minutes ago

Տրանսպորտով երթևեկելը մինչև 2030 թվականը պետք է պիկ ժամերին 30%-ով արագ լինի. Ավինյան
Armenian Business News (ABNews) / 8 minutes ago