Ռուսաստանում բնակվող թալիշ իրավապաշտպան Հաֆիզ Իսմայիլովը ձերբակալվել է Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական անկախ Toplum TV-ին հայտնել է ակտիվիստ Ալի Աղաևը։ Նա նշել է, որ Իսմայիլովը վերջերս այցելել է Ադրբեջան՝ հոր մահվան տարելիցին մասնակցելու համար, և սեպտեմբերի 6-ին ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից: Նրա խոսքով՝ ձերբակալության մասին տեղեկատվություն հնարավոր է եղել ստանալ միայն սեպտեմբերի 27-ին: Ակտիվիստը, ըստ տեղեկությունների, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածով (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում): Պետական անվտանգության ծառայությունը չի մեկնաբանել ձերբակալությունը։ Աղաևն ակտիվիստի ձերբակալությունը կապում է սոցիալական ցանցերում նրա քննադատական գրառումների, մասնավորապես, վերջին տարիներին Ադրբեջանում թալիշ ակտիվիստների և հետազոտողների ձերբակալությունների դեմ իր բողոքի հետ։ 25 տարի Ռուսաստանում բնակվող Իսմայիլովն աշխատել է այդ երկրի ոստիկանական ուժերում և թոշակի է անցել 5 տարի առաջ։ Վերջին տարիներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք թալիշ ակտիվիստներ և հետազոտողներ, որոնք ապրում են արտասահմանում։ Բելառուսում բնակվող Իգբալ Աբիլովը ձերբակալվել է 2024 թվականի հուլիսին Ադրբեջան այցելելիս։ Անցյալ տարվա մայիսին դատարանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ դավաճանության։ 2025 թվականի մարտին Ռուսաստանում բնակվող պատմաբան Զահիրեդդին Իբրահիմովը արտահանձնվել է Ադրբեջանին և ձերբակալվել դավաճանության մեղադրանքով։Այդ տարվա նոյեմբերին Ռուսաստանում բնակվող ակտիվիստ Քամալ Իսաևը Թուրքիա բժշկական ուղևորության ժամանակ արտահանձնվել էր Ադրբեջանին։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պետության դեմ կոչերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված խորհրդանիշներ տարածելու, ինչպես նաև ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու մեջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
Ռուսաստանում բնակվող թալիշ իրավապաշտպան Հաֆիզ Իսմայիլովը ձերբակալվել է Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական անկախ Toplum TV-ին հայտնել է ակտիվիստ Ալի Աղաևը։ Նա նշել է, որ Իսմայիլովը վերջերս այցելել է Ադրբեջան՝ հոր մահվան տարելիցին մասնակցելու համար, և սեպտեմբերի 6-ին ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից: Նրա խոսքով՝ ձերբակալության մասին տեղեկատվություն հնարավոր է եղել ստանալ միայն սեպտեմբերի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago
Related coverage

24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
168 Jham / 16 minutes ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
168 Jham / 17 minutes ago

Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
168 Jham / 19 minutes ago

Եվրախորհրդարանում ցուցադրել են Թրամփի մերկ, երկմետրանոց ոսկեզօծ արձանը
168 Jham / 28 minutes ago