Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։ Հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով և այդ առիթով այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի մոտո ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը, ընդգծվեց նրա բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, ազգային ինքնության կերտման ու պահպանության գործում։ Զրուցակիցները կարևորեցին անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ամերիկացի գործիչների
Զրուցակիցները կարևորեցին անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Aravot

Over 100 Members of Congress Urge Secretary Rubio to Withhold U.S. Military Aid to Azerbaijan
Aravot / 9 hours ago

Lilit Galstyan: I appeal for facilitating in the organization of an OSCE PA humanitarian visit to Baku
Aravot / 9 hours ago

Հայաստանը ֆինանսավորելու է առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին
Aravot / 9 hours ago

Рамзана Кадырова наградили знаком «Почетный архитектор России»
Aravot / 9 hours ago
Related coverage

Çekya Senatosu heyeti Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / 12 hours ago

Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
168 Jham / 15 hours ago

Վեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործում
168 Jham / Oct 5

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
Hetq / Oct 5