Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն անդրադարձ կատարելով