You are using an outdated browser. Please upgrade your browser. ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Հաղթանակ թաղամասում բնակվող 54-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են շուրջ 2,5 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութի իրացմանն առնչվող այլ իրեր։ Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն էր ստացել, որ տղամարդը ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է, ինչից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել են երկու էլեկտրական կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ տարաներ, կանեփի սերմերով լցված տարաներ, սպիտակ լուծույթով մեկ տարա և շուրջ 2,5 կիլոգրամ մարիխուանա։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է