Մոսկվայի Բասմանի դատարանը լրագրող Յուրի Դուդին ահաբեկչության կոչերի գործով հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։ Դրան նախորդել էր Դուդին «Ռոսֆինմոնիթորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում ընդգրկելը, ինչը նշանակում էր, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սակայն գործի մասին պաշտոնական տեղեկություն մինչ այժմ չէր հրապարակվել։ Արտերկրում բնակվող Դուդը նախորդ տարվա աշնանը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել էր 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունների կատարումից խուսափելու մասին հոդվածով։ Սա այդ հոդվածով իրական ազատազրկման առաջին դատավճիռն էր (թեև հեռակա կարգով)։ Հոդվածը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Դուդը հայտնի է հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և հասարակական գործիչների, ինչպես նաև Կրեմլի քննադատների հետ հարցազրույցներով։ 2026 թվականի ապրիլին Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել էր Դուդի գործողություններին «իրավական գնահատական տալ»՝ Ուկրաինայի կողմից կռվող «Ռուսական կամավորական կորպուսի» հիմնադիր Դենիս Կապուստինի հետ նրա հարցազրույցի հրապարակումից հետո։ Ռուսաստանում կորպուսը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ստուգման արդյունքների մասին հրապարակայնորեն չի հաղորդվել։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք քրեական գործը կապված է հենց Կապուստինի հարցազրույցի հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
Մոսկվայի Բասմանի դատարանը լրագրող Յուրի Դուդին ահաբեկչության կոչերի գործով հեռակա կարգով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։ Դրան նախորդել էր Դուդին «Ռոսֆինմոնիթորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում ընդգրկելը, ինչը նշանակում էր, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սակայն գործի մասին պաշտոնական տեղեկություն մինչ այժմ չէր հրապարակվել։ Արտերկրում բնակվող Դուդը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Ակցիա՝ կիբերհանցագործության արդյունքում տուժած քաղաքացիների գումարների վերադարձի հարցով. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago
Related coverage

Հին եգիպտացիները մարդկանց զոհաբերում էին արքաներին մոտ 5 հազար տարի առաջ. գիտնականներ
168 Jham / 11 minutes ago

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ ծրագրված հեռախոսազրույցի մասին
168 Jham / 11 minutes ago

Ֆրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմը
168 Jham / 13 minutes ago

Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով
168 Jham / 15 minutes ago