ԱՄՆ-ն իր գործողություններով խախտում է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը և մեծացնում է սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը։ Նման գնահատում է տրված ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության հուշագրում, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Միջուկային զենքի ուղղահայաց և հորիզոնական տարածման ԱՄՆ-ի բացահայտ գործողությունները խարխլում են չտարածման միջազգային ռեժիմի հիմքերը և դառնում ամբողջ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող գլխավոր գործոնը», – ասվում է փաստաթղթում։ Փհենյանում «ուղղահայաց տարածմանն» են դասում ամենից առաջ ամերիկյան սեփական զինանոցի ընդլայնումն ու արդիականացումը։ ԱԳՆ-ն հիշատակում է LGM-35A Sentinel միջմայրցամաքային հրթիռի, B-21 ռազմավարական ռմբակոծիչների, Columbia դասի սուզանավերի, B61 միջուկային ավիառումբերի նոր մոդիֆիկացիաների ստեղծման աշխատանքները և Golden Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլանները։ Առանձին բաժին նվիրված է «հորիզոնական տարածմանը»։ Գերատեսչությունը Վաշինգտոնին մեղադրում է դաշնակիցներին միջուկային տեխնոլոգիաների փոխանցման, ԱՄՆ տարածքի սահմաններից դուրս համապատասխան միջոցների տեղակայման և եվրոպական ու ասիական գործընկերների հետ ընդլայնված զսպման մեխանիզմների զարգացման մեջ։ Որպես օրինակներ նշվում են ՆԱՏՕ-ն, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ կնքված AUKUS դաշինքը, ինչպես նաև համագործակցությունը Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Փհենյանի հետագա ուղեգիծը կորոշվի՝ ելնելով ազգային շահերի և տարածաշրջանային անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունից:
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար
ԱՄՆ-ն իր գործողություններով խախտում է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը և մեծացնում է սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը։ Նման գնահատում է …

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

AI-ն և գենդերային անհավասարությունը․ լուծումնե՞ր, թե՞ նոր ռիսկեր
1in.am / 6 hours ago

Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է
1in.am / 7 hours ago

Հայաստանում և Հրվ Կովկասում ռուսական ազդեցության նվազման գործընթացն էապես արագացել է
1in.am / 7 hours ago

Միրզոյանի՝ Իրան այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է
1in.am / 7 hours ago
Related coverage
«Զեկույցը պատրաստվել էր Ադրբեջանի հետախուզության համար». Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով – Spiegel
Aravot / 40 minutes ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցն #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Armenpress / 1 hour ago

#Ուղիղ․ Ռուբինյանը ճեպազրույց է տալիս
Hraparak / 1 hour ago