Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առգրավվել է Ստամբուլի օդանավակայանում այն բանից հետո, երբ թուրքական ավիացիոն ծառայություններ մատուցող ACM Temsil Gozetim ընկերությունը շուրջ 3 միլիոն եվրոյի (3,4 միլիոն դոլար) չմարված պարտքի պատճառով իրավական գործընթաց է սկսել, գրում է Turkiye today-ը։ Ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Իրան, երբ թուրքական ընկերությունը ներկայացնող փաստաբաններն ու հարկադիր կատարողները դատարանի որոշման հիման վրա ժամանել են օդանավակայան։ Ուղևորներն ինքնաթիռում են եղել, այն արդեն պատրաստ է եղել թռիչքի, երբ հարկադիր կատարողներն իրականացրել են առգրավման գործողությունը։ Նրանք ուղևորներին կարգադրել են իջնել ինքնաթիռից։ Աշխատակիցները նրանց ուղեկցել են դեպի տերմինալ, իսկ ինքնաթիռը մնացել է Ստամբուլի օդանավակայանում՝ առգրավման մասին որոշման համաձայն։ Caspian Airlines-ն իրանական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 1993 թվականին, կենտրոնակայանը գտնվում է Թեհրանում։ Այն իրականացնում է ներքին չվերթներ Իրանի տարածքում, ինչպես նաև միջազգային չվերթներ, այդ թվում՝ դեպի Թուրքիա։ Ստամբուլում առգրավված EP-KPB գրանցման համարով ինքնաթիռը Boeing 737-500 է։ Այն Caspian Airlines-ի կազմում ընդգրկվել է 2020 թվականի հունվարին։ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված լայնածավալ սահմանափակումների պայմաններում ավիաընկերությունը շարունակում է իրականացնել միջազգային չվերթներ։ Ներկայիս երթուղիների տվյալները ցույց են տալիս, որ ընկերությունը, ներքին չվերթների ցանցին զուգահեռ, սպասարկում է նաև միջազգային ուղղություններ։ Թեև Caspian Airlines-ը չի ընդգրկվել 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների նոր ցանկում ներառված իրանական 27 ավիաընկերությունների շարքում, ընկերության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ են գործում 2014 թվականից։ Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նախկինում պատժամիջոցների տակ չհայտնված 27 իրանական ավիաընկերությունների նկատմամբ։ Այս քայլը կատարվել է Վաշինգտոնի Operation Economic Outcast գործողության շրջանակում, որը ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մեկնարկել էր օգոստոսին։ Պատժամիջոցների սահմանումից հետո ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախազգուշացրել էր, որ այդ միջոցները սեպտեմբերի 23-ից փաստացի կդադարեցնեն իրանական ավիաընկերությունների միջազգային գործունեությունը՝ թիրախավորելով այն ընկերություններին, որոնք կշարունակեն ծառայություններ մատուցել նրանց։ Նույնիսկ այն դեպքում, երբ նոր սահմանափակումները խաթարել են տարածաշրջանային երթուղիները, Թուրքիան շարունակում է մնալ իրանական ավիաընկերությունների համար միջազգային կարևոր ուղղություն։ Իրանական փոխադրողները սեպտեմբերի 23-ի վերջնաժամկետից հետո շարունակել են չվերթներ իրականացնել դեպի Ստամբուլ։ Iran Air-ը նույնպես հաստատել էր, որ դեպի Ստամբուլ չվերթները շարունակում են մնալ չվացուցակում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առգրավվել է Ստամբուլի օդանավակայանում այն բանից հետո, երբ թուրքական ավիացիոն ծառայություններ մատուցող ACM Temsil Gozetim ընկերությունը շուրջ 3 միլիոն եվրոյի (3,4 միլիոն դոլար) չմարված պարտքի պատճառով իրավական գործընթաց է սկսել, գրում է Turkiye today-ը։ Ինքնաթիռը պատրաստվում էր մեկնել Իրան, երբ թուրքական ընկերությունը ներկայացնող փաստաբաններն ու հարկադիր կատարողները դատարանի որոշման …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել
Factor.am / 22 minutes ago

Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին
Factor.am / 23 minutes ago

Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին
Factor.am / 24 minutes ago

Իշաոտնուկների վրա բերենք, նախագահներին նստացնե՞նք․ պարոն Կարապետյան, Ձեր տան աթոռների արժեքը կասե՞ք
Factor.am / 26 minutes ago
Related coverage

ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե
168 Jham / 21 minutes ago

Power outages reported in Ukraine after Russian strikes despite Trump’s ‘energy ceasefire’ claim
Public Radio of Armenia / 21 minutes ago

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԻՆՉ ԱՍԵՍ, ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ, ՄԻԱՅՆ ՈՉ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ. ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ
168 Jham / 21 minutes ago

Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզում Կալուգա, մի տոմս առնենք,թռեք Կալուգա, տեսեք՝ էնտեղ ինչ կա․Աբրահամյան
A1plus / 22 minutes ago