ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանը մինչ այժմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) չի դիմել այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի կանոնադրության վավերացման համար։ «Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապշտապ վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, պաշտոնապես որպես պատճառ նշվել էր սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չենք ստանձնում դատել, թե որքանով էր այս բացատրությունը համապատասխանում իրական շարժառիթներին։ Բայց Հայաստանի իշխանությունները մինչ օրս դատարան չեն դիմել և որևէ հետաքննություն չեն նախաձեռնել»,- ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ Անվտանգության խորհուրդը նաև նշել է, որ Հռոմի կանոնադրության վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունն ուղղակիորեն ամրագրված է Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ «Փաստացի, ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալը և նրա իրավազորությունը ճանաչելը Եվրամիությանն անդամակցության ձգտող երկրների համար առանցքային քաղաքական պայմաններից մեկն է»,- հավելել են ՌԴ ԱԽ-ից։ Նշվում է, որ ՄՔԴ-ի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է։ «Դատարանն արդեն բազմիցս ապացուցել է իր քաղաքականացվածությունը, կողմնակալությունը, արևմտյան հովանավորների քաղաքական պատվերները կատարելու պատրաստակամությունը և, համապատասխանաբար, միջազգային իրավունքի ու արդարադատության տեսանկյունից իր անպիտանությունն ու անօգտակարությունը»,- ասվում է հայտարարությունում։ Անդրադառնալով հայկական կողմի ներկայիս դիրքորոշմանը՝ ՌԴ Անվտանգության խորհրդում հայտարարել են, որ այս հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել անմիջապես հանրապետության իշխանություններին։ Ավելի վաղ էլ ՌԴ ԱԽ-ից հայտարարել էին, թե ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին
3 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանը մինչ այժմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) չի դիմել այն հարցերով, որոնք հիմք են հանդիսացել Հռոմի կանոնադրության վավերացման համար։ «Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապշտապ վավերացրեց Հռոմի կանոնադրությունը, պաշտոնապես որպես պատճառ նշվել էր սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չենք ստանձնում դատել, թե որքանով …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 minutes ago

Դուք ընդդիմություն չեք, նվեր եք․ Փաշինյանը՝ Շաքիում վիրավորված կնոջ պատվին հնչած ծափերից հետո
Factor.am / 9 minutes ago

Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը
Factor.am / 14 minutes ago

Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 17 minutes ago
Related coverage

«Կարևորը՝ հիստերիայի մեջ չընկնեք, իմ հարցը կլսեք, կարձագանքեք»․ Գրիգորյանը՝ Փաշինյանին
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը ադրբեջանցի զինվորի ներխուժումից հետո | ԼՈՒՐԵՐ | 20:00
News.am / 4 minutes ago

Եթե ՀՀ ժողովուրդը որոշի ինձ կախաղան անել, ես էդ պարանը կգցեմ իմ վիզը․ Փաշինյանը կրկին նյարդայնացավ (տեսանյութ)
A1plus / 4 minutes ago

Հիստերիայի մեջ չընկնեք, հարցս կլսեք. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
News.am / 6 minutes ago