Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է նախագիծ, որի համաձայն՝ գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Հարկային օրենսգրքում փոփոխություններն արդեն ներկայացվել են բյուրոյին, և խորհրդարանը դրանք կքննարկի արագացված կարգով։ «Նախագիծը վերաբերում է գույքահարկի 40 հազար լարիի շեմի չեղարկմանը և միայն 100 հազար լարիի շեմի պահպանմանը», — բյուրոյի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այսօր գործող կարգավորման համաձայն՝ մինչև 40 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքներն ազատված են գույքահարկից։ 40 հազարից մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքների համար հարկի դրույքաչափը տատանվում է 0․05%-ից 0․2%-ի սահմաններում, իսկ 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող ընտանիքների համար՝ 0․08%-ից 1%-ի սահմաններում։ Խորհրդարան ներկայացված օրինագծի համաձայն՝ 40 հազար լարիի եկամտի շեմը չեղարկվում է և սահմանվում է 100 հազար լարիի շեմ։ Օրենքի նախագիծը նախաձեռնել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցողները
Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է նախագիծ, որի... Շարունակել կարդալ The post Գույքահարկ կվճարեն 100 հազար լարիից ավելի եկամուտ ունեցողները appeared first on AliQ Media.

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը
AliQ Media / 17 hours ago

Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով 5 անձ է ձերբակալվել
AliQ Media / Oct 9

Ցխինվալիում Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվել
AliQ Media / Oct 9

«Կուկուշկա» գնացքը վերադառնում է. Բորջոմի-Բակուրիանի երկաթուղին շուտով կբացվի
AliQ Media / Oct 9
Related coverage

Медиа Ахалцихе в условиях финансового кризиса
JNEWS / 12 hours ago

ქუთაისში სომხური საგანმანათლებლო ცენტრის, TUMO-ს ოფიციალური გახსნა გაიმართა
JNEWS / 12 hours ago

Как можно решить демографический кризис в Грузии?
JNEWS / 12 hours ago

В Кутаиси провели официальное открытие армянского образовательного центра TUMO
JNEWS / 13 hours ago