Վճարովի բովանդակություն «Նուբարյան Լաբ» կրթական նախաձեռնությունն ու «World of Geniuses» միջազգային կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում երեխաների անհատական առանձնահատկությունների, ուժեղ կողմերի և զարգացման ներուժի ավելի խորքային ճանաչման ժամանակակից մոտեցումներ ներդնելու նպատակով։ Գործընկերության շրջանակում նախատեսվում է Հայաստանում հասանելի դարձնել միջազգային փորձը և ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական մոտեցումները՝ այդ թվում նեյրոգիտության, ճանաչողական գիտությունների և արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ։ «Համագործակցության հիմքում կարևոր գաղափար է՝ յուրաքանչյուր երեխա տարբեր է, և նրա զարգացման ճանապարհը պետք է կառուցվի նրա անհատական առանձնահատկությունների, ուժեղ կողմերի ու ներուժի հիման վրա։ Մենք համոզված ենք, որ կրթության ապագան գնալով ավելի անհատականացված է լինելու։ Որքան ավելի լավ ճանաչենք երեխային, այնքան ավելի գիտակցված կարող ենք աջակցել նրա կրթական և անձնական զարգացմանը։ Հայաստանը մեծ մարդկային և մտավոր ներուժ ունի, և մեր նպատակն է նոր հնարավորություններ ստեղծել այդ ներուժի բացահայտման ու զարգացման համար», – նշել է «Նուբարյան Լաբ»-ի հիմնադիր Թելման Թադևոսյանը։ «World of Geniuses»-ի համահիմնադիր Էդ Ստանիշևսկին ընդգծել է, որ համագործակցության նախաձեռնությունը «Նուբարյան Լաբ»-ինն էր, և իրենք մեծ հետաքրքրությամբ են ընդունել Հայաստանում գործընկերություն ձևավորելու առաջարկը։ Հուշագրի ստորագրումը երկու կազմակերպությունների միջև երկարաժամկետ համագործակցության սկիզբն է՝ նպատակ ունենալով Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծել երեխաների անհատական զարգացման համար՝ համադրելով ժամանակակից գիտելիքն ու նորարարական տեխնոլոգիաները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
Վճարովի բովանդակություն «Նուբարյան Լաբ» կրթական նախաձեռնությունն ու «World of Geniuses» միջազգային կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում երեխաների անհատական առանձնահատկությունների, ուժեղ կողմերի և զարգացման ներուժի ավելի խորքային ճանաչման ժամանակակից մոտեցումներ ներդնելու նպատակով։ Գործընկերության շրջանակում նախատեսվում է Հայաստանում հասանելի դարձնել միջազգային փորձը և ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական մոտեցումները՝ այդ թվում նեյրոգիտության, ճանաչողական գիտությունների և արհեստական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Factor.am / 7 hours ago

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 9 hours ago

Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Factor.am / 11 hours ago
Related coverage

Մարո տատի մեթոդը՝ թվային աշխարհում
Infocom / 8 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 8 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
24TV / 24News / 9 hours ago

ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է տրամադրում Պանամային երկրաշարժից հետո | shantnews.am
Infocom / 10 hours ago