Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ համերգի հեռարձակումը միանգամայն արդարացիորեն դարձավ հանրային պարսավանքի առարկա։ Բայց հազարավոր երիտասարդների կյանք արժեցած եւ Արցախի կորստի հանգեցրած պատերազմի վեցերորդ տարելիցի օրը համերգը միակ «զվարճալիքը» չէր, որ կազմակերպել էր Հանրային հեռուստաընկերությունը։ Այդ օրը հանրությանը կամ հեռուստադիտողին մատուցվեց նաեւ մի բանավեճ՝ եկեղեցու թեմայով։ Բանավեճն ինքնին քաղաքական շոու ժանր